пятница, 20 декабря 2013 г.

ԲԱՄԲԱՍՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ


        Մի կրոնավոր կար` զգեստով, ոչ թե վարքով, անունով, ոչ թե արդյունավորությամբ, մեծապես սովոր բոլոր տեսակի բամբասանքների: Երբ մահանալու ժամանակը մոտեցավ, նրան խրատում էր, որ խոստովանվի և մեծ փութաջանություն դրսևորի իր հոգու փրկության համար: Նա էլ պատասխանեց, թե՝

      – Չեմ անի դա:

      – Ինչո՞ւ,– հարցրին նրան:

      Ասաց.

      – Չեմ կարող:

      Եվ երբ պես–պես խոսքերով նրան հորդորում էին, որ վերջին շնչում ամբողջ ճիգուջանքով և կատարյալ հույսով Աստծո ողորմությանը դիմի և Փրկչի մարդասիրությունը խնդրի, նա էլ, հանելով լեզուն, մատով հարվածեց լեզվին` ասելով.

      – Ամենաչար այս լեզուն ինձ դատապարտեց:

      Եվ երբ այս բանն ասաց, լեզուն այնքան մեծացավ, որ այլևս բերանում չէր կարողանում տեղավորել:

      Եվ այսպիսի մահվամբ մեռնելով` բոլոր բամբասողներին կորստյան օրինակ ցույց տվեց:

Комментариев нет:

Отправить комментарий