ԿԱՐԵԿԻՑ ԼԻՆԵՆՔ ԹՈՒՅԼԵՐԻՆ ՈՒ ՏԿԱՐՆԵՐԻՆ
Ճնճղուկները երամով գնացին արագիլի մոտ և աղաչելով ասացին նրան .
- Թույլ տուր մեզ ձագեր հանելու քո բույնի մեջ և պաշտպանիր մեր ձագերն օձերից:
- Ինձ ինչ կանեք , - ասաց արագիլը , - որ կատարեմ ձեր կամքը:
- Կաղոթենք , - պատասխանեցին ճնճղուկները , - որ ձեր ձագերը միշտ առողջ մնան և զերծ ՝ վնասակար օդից ու եղանակից:
Եվ արագիլը տեղ տվեց նրանց:
Երբ ճնճղուկները ձագ հանեցին , օձը սողաց դեպի բույնը նրանց ձագերն ուտելու: Արագիլն սպանեց այդ օձին և ման էր գալիս ամենուրեք, որ ոչնչացնի բոլոր օձերին ՝ ճնճղուկների ձագերին փրկելու համար:
Առակս ուսուցանում է կարեկից լինել տկարներին ու թույլերին և ցանկանալ , որ ազատություն վայելեն նրանք:
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
Комментариев нет:
Отправить комментарий