ԱՌԱԿ

Ավազակն աղաչում էր և ասում.
- Չէ որ քահանա ես դու և միշտ ասում ես “խաղաղություն ամենեցուն” ու սրա նման շատ բաներ, ուրեմն ինչու ես տանջում ու չարչարում ինձ:
- Ով դու չարագործ, - պատասխանեց քահանան, - ես հենց խաղաղություն պահպանելու համար եմ տանջում քեզ, որովհետև դու չես սիրում խաղաղությունը:
Комментариев нет:
Отправить комментарий