ՊԵՏՔԷ ԽՆԴՐԵԼ ԱՆՁԱՆՁՐՈՒՅԹ
Երբ ես մեկնումեկին ասում եմ. «Խնդրիր Աստծուց, աղոթի՛ր Նրան, մոտեցիր Իրեն աղոթքով», ինձ պատասխանում են. «Ես խնդրեցի մի անգամ, երկու անգամ, երեք, տաս և քսան անգամ և դեռ չստացա խնդրվածս»: Մի՛ դադարիր խնդրելուց, մինչև որ չստանաս, աղոթքի վերջը խնդրվածքի ստացումն է: Դադարիր այն ժամ, երբ կստանաս, կամ ավելի լավ է, որ այնժամ էլ չդադարես, այլ հարատև մնաս աղոթքի մեջ: Եթե դու չստացար, աղոթիր, որ ստանաս, իսկ եթե ստանաս, հայտնիր գոհությունդ`ստանալու համար:
Շատերը գալիս են եկեղեցի և նրանց բերաններից աղոթքի հազարավոր բառեր են դուրս գալիս, սակայն դուրս են գալիս չիմանալով, թե ինչ աղոթեցին: Նրանց բերանը շարժվում է, սակայն չի հասնում սեփական ականջներին: Դու ինքդ չես լսում քո աղոթքները, իսկ ինչպե՞ս ես ուզում, որ Աստված այն լսի: Դու ասում ես, թե ծնրադրում ես, սակայն մտքերդ թափառում են դրսում, բերանդ աղոթքի խոսքեր է բարբառում, իսկ միտքդ խորհում եկամուտներիդ, պայմանագրերիդ, դաշտերիդ, ունեցվածքներիդ և ընկերական հարաբերություններիդ մասին:
Չար է սատանան և գիտի, որ մենք աղոթքի ժամանակ ձեռք ենք բերում մեծ օրհնություններ, դրա համար էլ հենց այդ պահին հարձակվում է մեզ վրա: Հաճախ անկողնին հանգիստ պառկած, մենք ոչ մի բանի մասին չենք խորհում, իսկ երբ ելնում ենք աղոթելու, այնժամ հայտնվում են հազարավոր մտքեր, որպեսզի մենք աղոթքից ձեռնունայն ելնենք:
Մեղքը դա մեծ դև է: Դիվահարն առաջացնում է խղճահարություն,
իսկ մեղավորն ատելություն, նա արժանի է ներման, իսկ սա չունի արդարացում: «Ողորմիր ինձ», սա կարճ նախադասություն է, սակայն արժանացնում է ծով մարդասիրության, քանզի որտեղ ողորմությունն է այնտեղ են նաև բոլոր բարիքները:
Եթե դու նույնիսկ եկեղեցում էլ չես, միևնուն է, կամչիր և ասա. «Ողորմիր ինձ», ասա թեկուզ և առանց շուրթերդ իսկ շարժելու, դիմիր մտովի: Աստված լսում է և նրանց, որոնք լռում են:
Աղոթքի համար ոչ թե տեղն է կարևոր, այլ հոգևոր տրամադրվածությունը: Երեմիան գտնվում էր տղմոտ գուբի մեջ և դեպ իրեն դարձրեց Աստծո ուշադրությունը: Հովնանը գտնվում էր կետի որովայնում, և Աստված լսեց նրան: Դու էլ, գտնվելով լվացարանում, աղոթի՛ր, կլինես ճանապարհին կամ կպառկես անկողնին և որտեղ էլ որ լինես` աղոթի՛ր: Դու Աստծո տաճար ես, տեղ մի փնտրիր: Միայն պետք է հոգևոր տրամադրվածություն:
Եթե դու գտնվում ես դատավորի առջև` աղոթի՛ր: Ժամանակին նեղության մեջ լինելով Մովսեսը ոչինչ չարտաբերեց, սակայն Աստված ասաց նրան. «Ինչու ես ինձ աղաղակում» (Ելից 14:15): Նրա շուրթերը չէին շարժվում, իսկ միտքը ձայնում էր: Այդպես արա և դո՛ւ, սիրելիս, երբ կանգնած ես անգութ և անողոք դատավորի առջև, և մրրկածուփ ալիքները կհանդարտվեն:
Միթե՞ Աստված մարդ է, որ փնտրես Նրան ինչ-որ տեղ: Աստված մի՛շտ մոտ է :

Комментариев нет:
Отправить комментарий