понедельник, 24 марта 2014 г.

ՎԱՇԽԻ (ՇԱՀԻ) ՄԱՍԻՆ


             Մի վաշխառու իր կնոջ հետ անկողնում քնած էր և ահա հանկարծակի քնից զարթնելով` ելավ անկողնուց: Կինը նրան հարցրեց.

                   – Ո՞ւր ես այդպես շտապում:

               – Քիչ առաջ հափշտակվելով տարվել էի Աստծո դատաստանի, և այնտեղ այնչափ ամբաստանություններ ինձ վրա բարդեցին, որ ամենևին չկարողացա և ոչ մի բան խոսել:

               Այս ասելով և վերցնելով իր պատառոտված հագուստները` տնից ելավ և դեպի վանք վազեց, որտեղ ամենևին նրան զղջման ու ապաշխարության չկարողացան բերել:
               Հետո նրա ազգականները, նրան վանքից վերցնելով, տուն տարան: Եվ երբ գետի միջով անցնում էին, ահա տեսան մի արագընթաց նավ, որ իրենց էր մոտենում, որին նայելով` վաշխառուն տեսավ, որ նավը լի էր դևերով և այն բանի համար էր գալիս, որ իրեն դեպի հավիտենական տանջանքները տանի: Եվ երբ նավն իրենց մոտեցավ, դևերն անմիջապես նրան բռնությամբ խլեցին նրանց ձեռքից և իրենց նավը տանելով` իսկույն նրա և նավի հետ նրանց աչքերից աներևույթ եղան: 
           Արդ, ինչպես որ նա տոկոս էր առնում այս կյանքում, նույնպես և պատիժ կառնի հանդերձյալում:

Комментариев нет:

Отправить комментарий