пятница, 9 мая 2014 г.

ՄԱՅԻՍԻ 9-Ը ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐ Է: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻՍ




          Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը`մայիսի 9-ին, Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ 
Շուշիի ազատագրումը մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն էր, որը արմատական բեկում է առաջացրել Արցախյան ազատագրական պատերազմում։


    1945 թ.-ի մայիսի 9-ին Սովետական Միությունը հաղթեց Հայրենական մեծ պատերազմում ` ընդդեմ Նացիստական Գերմանիայի:
Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները խորհրդային միության մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։


 Այսօր նաևԼեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծման օրն է: 
     Հայաստանի 3-րդ Հանրապետության զինված ուժերը 22 տարեկան է: Բանակի կազմավորումը համընկնում է 1992-1994 թվականների հետ, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը ներքաշվեց պարտադրված ռազմական գործողությունների մեջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ռազմական ոտնձգությունների պատճառով և միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը:



Комментариев нет:

Отправить комментарий