вторник, 13 мая 2014 г.

ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


         Զատկի տոնին  բոլոր  թռչունները գնացին քահանայի մոտ և, խոստովանվելով, հաղորդվում էին: Նրանց հետ գնացին նաև սակռը և հողամաղը:


      - Տեր հայր, - ասացին նրանք , - մենք խիղճ բանը չունենք, մենք մկներ ու գորտեր որսացինք  ու կերանք:

       Քահանան մերժեց հաղորդություն տալ սակռին և հողամաղին, պիղծ կոչելով նրանց:
       Նրանք գնացին,  սուրբ ձագեր որսացին և  բերին տվին քահանային, որն ասաց.

     - Դուք առաջին անգամ չիմացաք խոստովանվել, որովհետև  մկներն ու գորտերը ծերացած ու փետրաթափ թռչուններ են:

           Այս ասելով ՝ քահանան արդարացրեց նրանց և հաղորդեց:

Մխիթար Գոշ

Комментариев нет:

Отправить комментарий