воскресенье, 29 сентября 2013 г.

ԽԱՉՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԻՑ ԱՌԱՋ


Հարց. - Երևալո՞ւ է Խաչը աշխարհի վախճանից առաջ:

Պատասխան. Այո՛, ճշմարտությունը հաստատում է ասելով.

«Կերևա Մարդու Որդու Նշանը երկնքում»։ 

   Եվ ոչ միայն Խաչը, այլև չարչարանքների ամեն գործիք, այսինքն գամերը, գեղարդը և այլն, որոնք բերեցին դատավորի առաջ և Նրա մարմնին երևաց Նրա խոցվածքների սպիները՝ ըստ Զաքարիայի. «Նայեցին Նրան՝ ում խոցեցին»։ 

    Եվ այս երկու պատճառով։ 
 Նախ՝ հավատացյալների պարծանքի համար, որ բերկրեն, ուրախանան Խաչին երկրպագելով։ 
    Եվ երկրորդ՝ որ կործանվեն ուրացողները և խաչողները։

Հարց - Ո՞ր օրը կերևա Խաչը:

Պատասխան. Ոմանք ասում են թե ուրբաթ, այն օրը, որ Քրիստոս խաչվեց, իսկ ոմանք՝ կիրակի։ 
    Քանզի, ինչպես արեգակն է ելնում արևելքից, լուսեղեն ամպերի վրա և քառաձև լույսով աշխարհի չորս կողմը լցնում ու հաստատվում Գողգոթայի վրա, որտեղ խաչվեց Տերը։ 
     Որից հետո կհնչեն փողերը և մեռելները հարություն կառնեն:


                                                                                                                         (Գրիգոր Տաթևացի)

пятница, 27 сентября 2013 г.


ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԽԱՉԱԿՆՔՎԵԼԻՍ ՆԱԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՆՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԱՍԵԼՈՎ.
 «ՀԱՆՈՒՆ ՀՈՐ ՈՐԴՈՒ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ»

      Քրիստոսին խաչեցին երրորդ ժամին, ինչպես գրված է.

    «Երրորդ ժամին Նրան Խաչը հանեցին»։

     Եվ քանի որ Սուրբ Հոգին Խաչի պարգևն է, ինչպես Հովհաննես ավետարանիչն է ասում՝ Խաչը իբրև Հիսուսի փառք համարելով. 

    «Դեռևս չկար Հոգին, քանզի Հիսուսը չէր փառավորվել» (Հովհ. 7։39),
 ապա այն ժամին, երբ կանգնեցվեց Խաչը՝ Քրիստոս փառավորվեց, նույն ժամին էլ պիտի տրվեր Խաչի պարգևը՝ Սուրբ Հոգին։ 

    Մենք այս խորհրդով ենք խաչակնքում մեր դեմքերը՝ հիշելով Սուրբ Հոգին, քանզի այն մեզ Խաչով պարգևվեց և այժմ էլ Խաչով է իջնում մեր վրա։


(Ձմեռան հատոր. «Քարոզ վասն գալստեան Սուրբ Հոգւոյն»)


Սուրբ Գևորգ զորավար

     Դիոկղետիանոսի ժամանակ խիստ կռապաշտություն եղավ  Հռոմայեցոց աշխարհում:
  «Դիոկղետիանոսն» իր ծնունդից ապականված էր կուռքերի մոլորությամբ, մանավանդ Ապողոնի արձանով:  Նա հրովարտակ գրեց այսպես.
  «...Սրա համար հրամայում ենք` բոլոր քրիստոնյաներին, ուր և գտնվեն, այրերին և կանանց բոլոր քաղաքներում և գավառներում դառն խոշտանգման ենթարկել, որպեսզի զոհ մատուցեն մեր աստվածներին և ուրանան այն մոլորությունը: Ովքեր հոժարեն` արժանացնել թողության, իսկ եթե ոչ` դժնդակ մահով հրի ու սրի մատնել նրանց, թող գիտենան, որ անփոփոխելի է մեր հրամանը, և եթե մեկը մեր աստվածային հրամանը դանդաղի կատարել` այս վճիռը նրանց վրա տարածվի»:
    Երբ այսպիսի գիր ու հրաման հասավ` ամեն տեղ մեծ հալածանք հարուցվեց քրիստոնյաների դեմ, որ շատ նշանավոր մարդիկ սաստիկ տանջանքներից թուլացան: Դիոկղետիանոսը առավել ևս մոլեգնեց, իր մոտ կանչեց ամբողջ արքունիքն ու զորքը, նորից խորհրդակցեց, որ բոլոր քրիստոնյաներին ոչնչացնեն:
  Այս ամբարշտության և անիրավության խորհուրդները մտածեց բռնավորը հրապարակում: Թագավորի հրամանով առաջնորդվելով` քրիստոնյաների հանդիպելիս համարում էին թագավորի թշնամիներ, որպեսզի տանջեին խոշտանգելով:
    Այնժամ խավար գիշերում լուսավոր ու մեծապայծառ աստղի նման ծագեց Քրիստոսի պատվական մարգարիտը` Գեորգիոս անունով Քրիստոսի զորականը, փարատելու բազմաստվածության մեգն ու մառախուղը և սնոտի կուռքերի մոլորությունը: Երկնային խորհրդով և փրկարար քարոզությամբ սատարեց բոլոր արժանավորներին` իր ճգնության միջոցով: Քանի որ արհամարհեց պիղծ Դիոկղետիանոսի սպառնալիքը, իշխանների և զորավարների մոլորությունը և բնավ ուշադրություն չդարձրեց սպասվող տանջանքներին, այլ հայհոյեց բոլորին, որոնց պատվում էին, աստվածասեր սրտով ասում էր ինքն իրեն. 

     «Գեորգիոս, ինչո՞ւ ես դատարկ, ահա Տերը կանչում է Իր հարսանիքին մտնելու, առագաստը բացված է, ընթրիքը պատրաստ է, ինչո՞ւ ես հապաղում, մտիր նախ քան կփակվի դուռը, քանի որ մեզ մոտիկ է Քրիստոս, որ մեզ համար խաչին համբերեց, աղաղակում և ասում է. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, իսկ ոգին չեն կարող սպանել» (Մատթ. Ժ. 28:): 
      Հիշի՛ր, Գեորգիո՛ս, ավետարանական վարդապետությունը և Տերունական անսուտ ավետիսը, որ ասաց. «Ով Ինձ խոստովանի մարդկանց առջև` կխոստովանեմ և ես նրան Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթ. Ժ. 32, Ղուկ. ԺԲ. 8):
       Մի՛ նայիր, Գեորգիոս, ժամանակավոր, անցավոր աշխարհիս, որ երկնային կյանքի ստվերն է, և աշխարհի ընդունայն փառքին, երկնային հույսի համեմատ: Չէ՞ որ մարդու ամեն փառք ծաղկի ու խոտի նման է, մի քիչ համբերիր և հրեշտակների հետ հավերժական կյանքին կդասվես»: 
   
      Այսպես խոսեց ինքնիրեն փոքրիշատե հնչեց ձայնը նրա և այսպիսի բարի խրատով հաստատվելով ոչ միայն չվախեցավ բռնավորների սպառնալիքներից, այլև քարոզում էր ճշմարտության խոսքը և սպասվող տանջանքները ծաղրելով, ճգնությամբ հանդերձ մեծ վարդապետությունը Աստծու սուրբ եկեղեցուն գեղեցիկ հիշատակ էր թողնում:

    Քրիստոսի սուրբ վկան Գամիրքից էր, ազատ տոհմից և շատ հարուստ, զարդարված աստվածային իմաստությամբ և բազում անգամ տրիբունական իշխանություն էր վարել երևելի պատվով և Անիկորոն գնդից էր: Այնուհետև իր բազում քաջության համար թագավորները նրան կոմսության պատիվ էին տվել: 

     Երբ նա տեսավ անչափ մոլորությունը, որ գործում էին Քրիստոսի դեմ նրանք, որ կուռքերի պաշտոնյա էին, շտապ իր ինչքն ու ունեցվածքը բաժանեց և տվեց աղքատներին և տնանկներին և որպես ճգնավոր մերկացավ ամեն ինչից: Թագավորական ատյանում և արքունի հրապարակում բոլոր զորավարների մեջ, որ նստած էին ատյանում և այլ իշխանների, որ թագավորի առջև էին, հոժարակամ բարձրաձայն աղաղակեց և ասաց. 
      «Ես քրիստոնյա եմ, թագավո՛ր, և խրախուսվեցի ճշմարիտ ու երկնային Թագավորից` Հիսուս Քրիստոսից, և ձեր մեջ եմ զարմացած ձեր այդչափ մոլորությանը, որ ունեք կուռքերի հանդեպ և չեք ճանաչում միակ կենդանի Աստծուն, բոլոր արարածների արարչին, որև այդ թագավորությունը տվել է ձեզ: Արդ, ո՛վ թագավոր և բոլոր աթոռակիցներդ, մի՛ մոլորվեք դևերի խաբկանքից, քանզի աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը` կկորչեն (Եսայի, Ժ. 11): 

       Իսկ քրիստոնյաները միակ Հայր Աստծուն են երկրպագում և միակ Տեր Հիսուս Քրիստոսին` Աստծու Որդուն, որով ամեն ինչ եղավ, և Սուրբ Հոգի Աստծուն, կատարյալ Երրորդություն մի աստվածության և թագավորության մեջ, որով այստեղ ապրում ենք բարեպաշտությամբ, իսկ վախճանվելուց հետո ակնկալում ենք հավիտենական կյանք: Իսկ ձեր պաշտամունքը ստուգապես արժանի է այպանելու, քանի որ դևերի բարբաջանք է և չկա դրա մեջ ճշմարտություն: Դա սատանայի գործ է, որ ընկղմում է իր երկրպագուներին սատակման ու կորստյան»:


      Եվ Դիոկղետիանոսը, բարկությամբ լցված, հրամայեց իջեցնել փայտից և բանտ տանել, նրա ոտքերը չարաչար պնդել կոճղի մեջ, նրա կրծքին մեծ քար դնել, որպեսզի քարը չորս մարդու աշխատանքով դրվի: 

    Եւ երբ քարը դրին նրա կրծքին, սուրբ Գեորգիոսը մեծ ձայնով աղաղակեց և ասաց. «Գոհանում եմ Քեզնից, բարձրյալ Աստված, որ արժանացա ծանր բեռ կրել իմ սրտի վրա, որ հաստատում է անփոփոխելի խոստովանությունս Քեզ»:

Մյուս օրը սատանան Դիոկղետիանոսին և նրա աթոռակիցներին հուշում է, և նրանք հրամայեցին ամեն

ԱՀԹ.-Ի ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔ. ԿՃՈՅԱՆԸ Ս. ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆԻՆ՝ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ, «ԱՐԱՐԱՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

Սեպտեմբերի 15-ին՝ Ս. Խաչվերաց տոնին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի նախաձեռնությամբ՝ իր հետ միասին՝ երտասարդաց միությունների համակարգող և պատասխանատու արժանապատիվ Տ. Պետրոս ավգ. քհն. Մալյանը, Վահե սարկավագը և «Արարատ» երիտասարդաց միության անդամները, մեկնեցին Երևանի (Չարբախ) Ս. Խաչ եկեղեցի մասնակցելու Ս. Պատարագին:Պատարագի ավարտին Սրբազան Հոր կողմից կատարվեց առաջին դասարանի աշակերտների օրհնությունն ու նվերների հնաձնում:
















четверг, 26 сентября 2013 г.

«ԱՐԱՐԱՏ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՈՒԽՏԱԳԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔ. ԿՃՈՅԱՆԻ ՀԵՏ

Օգոստոսի 31-ին կազմակերպվեց երիտասարդական ուխտագնացություն դեպի Հաղարծին վանական համալիր և Գոշավանք` Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի գլխավորությամբ և օրհնությամբ: Ուխտագնացությունը կազմակերպել էին Առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության պատասխանատու արժանապատիվ Տ. Պետրոս ավգ. քհն. Մալյանը և միության երիտասարդները:













 31.08.2013թ.

 

ԽՆԴՐԱՆՔ ԱՍՏԾՈՒՆ





  Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ հպարտությունը: Եվ Աստված պատասխանեց ինձ. «Ոչ՛, -ասաց նա,- հպարտությունը ոչ թե վերցնում են, այլ դրանից հրաժարվում են»:

    Ես խնդրեցի Աստծուն բուժել անկողնուն գամված իմ աղջկան: Աստված աասց. «Ոչ՛, նրա հոգին ապահով է, իսկ մարմինը միևնույն է մեռնելու է»:

    Ես խնդրեցի Աստծուն տալ ինձ համբերություն, և Աստված ասաց. «Ոչ՛, համբերությունը հայտնվում է փորձությունների արդյունքում: Այն չեն տալիս, դրան արժանանում են»:

  Ես խնդրեցի Աստծուն ինձ երջանկություն պարգևել, և Աստված պատասխանեց. «Ոչ՛, -ասաց նա, - Նա տալիս է օրհնություն, իսկ կլինեմ ես երջանիկ, թե ոչ՝ կախված է ինձնից»:

    Ես խնդրեցի Աստծուն պահպանել ինձ ցավից, և Աստված ասաց. «Ոչ՛, տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից ու մոտեցնում Ինձ»:

    Ես խնդրեցի Աստծուն, որպեսզի իմ ոգին մեծանա, և Աստված ասաց. «Ոչ՛, ոգին պետք է ինքնուրույն աճի»:

    Ես խնդրեցի Աստծուն սովորեցնել ինձ սիրել բոլոր մարդկանց այնպես, ինչպես Ինքը ինձ: «Վերջապես,- ասաց Աստված,- դու հասկացար ինչ պետք է խնդրել»:

    Ես խնդրեցի ուժ, և Աստված ուղարկեց ինձ փորձություններ, որպեսզի ես կոփվեմ:

   Ես խնդրեցի իմաստություն, և Աստված ուղարկեց ինձ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է գլուխ կոտրեի:

      Ես խնդրեցի քաջություն, և Աստված ուղարկեց ինձ վտանգներ:

    Ես խնդրեցի սեր, և Աստված ուղարկեց ինձ դժբախտներին, որոնք իմ օգնության կարիքն ունեին:

     Ես խնդրեցի բարիք, և Աստված տվեց ինձ հնարավորություններ:

  Ես չստացա ոչինչ իմ խնդրածներից: Ես ստացա այն, ինչ ինձ ԱՆՀՐԱԺԵՇՏ էր:

Աստված լսեց իմ աղոթքները:

ԿՈՄԻՏԱՍ


       Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբեր 26-ին կամ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քյոթահիա քաղաքում, երաժշտասեր մի ընտանիքում, ուր խոսում էին միայն թուրքերեն։ Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տաս տարեկանում կորցնում է հորը։ Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի՝ Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար։ Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողնում կաթողիկոսի վրա։
        Կոմիտասը (իսկական անուն-ազգանունը՝ Սողոմոն Սողոմոնյան) 12 տարեկանում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ հատուկ ուշադրություն են դարձրել նրան՝ գեղեցիկ ձայնի և երաժշտական բացառիկ ընդունակությունների համար:  
         Ուսման տարիներին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել ժողովրդական երգեր և ստեղծագործական փորձեր արել: 
           1893 թ-ին ավարտել է ճեմարանը, նշանակվել երաժշտության ուսուցիչ, Մայր տաճարում՝ խմբավար: 
        1894 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա` VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անվամբ, 1895 թ-ին՝ վարդապետ: 
           1895 թ-ին Թիֆլիսում հարմոնիայի դասեր է առել Մակար Եկմալյանից: 
      1896–99 թթ-ին ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում. ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել:
         Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր:               
          1899 թ-ին վերադարձել է Էջմիածին. ճեմարանի երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում:
         1906 թ-ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում:
      1910 թ-ին տեղափոխվել է Կոստանդնուպոլիս. ստեղծել է «Գուսան» երգչախումբը 300 անդամով և համերգներով շրջագայել Ադաբազարում, Պարտիզակում, Կահիրեում, Ալեքսանդրիայում և այլուր: Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»:  
         Կոմիտասի երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ», «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա:
      Կոմիտասը առաջին ոչ-եվրոպացին էր որ ընդունվեց Միջազգային Երաժշտական Ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ ԵվրոպայումԹուրքիայում և Եգիպտոսում, ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 
           1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվեց  և հարկադրվեց քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերը՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտեցին կառավարությանը և Կոմիտասը ազատվեց ։ Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվեց այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։ 
      Կյանքի վերջում նրան տեղափոխեցին Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվեց Երևան։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական Կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։


(աղբյուր` ՎԻՔԻՓԵԴԻԱ)

вторник, 24 сентября 2013 г.

      
                Ս. ԿՈՒՅՍԵՐ ՓԵՓՐՈՆԵԻ, ՄԱՐԻԱՆԵԻ ԵՎ ՄԵԾ ՎԱՐԴԱՆԻ ԴՍՏԵՐ` ՇՈՒՇԱՆԻ  ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ





     Ս. Փեփրոնեն Մծբին քաղաքից էր և մանուկ հասակից կրոնավորության ուխտ անելով` վանք էր մտել: Ս. Հռիփսիմեի նման ենթարկվել է Դիոկղետիանոս կայսեր հալածանքներին: Երբ կայսեր հավատաքննիչները 305 թվականին Մծբին են հասնում, վանքի միաբանությունը ստիպված հեռանում է, իսկ հիվանդ Փեփրոնեն մնում է վանքում իր ուսուցչուհու՝ Վրենի և քույր Թումայիսի հետ: Հեթանոս Սեղինոս դատավորը փորձում է համոզել գեղեցիկ կույսին քրիստոնեությունից հրաժարվել և խոստանում նրան իր ազնվական եղբորորդու՝ Լյուսիմաքոսի հետ ամուսնացնել: Սակայն Փեփրոնեն պատասխանում է, որ ինքն արդեն հարսնացել է Քրիստոսին՝ կուսության պսակն ընդունելով: Զայրացած Սեղինոսը հրամայում է նախ նրա ձեռքերն ու ոտքերը կտրել, ապա` գլուխը: Լյուսիմաքոսը նրա մահը տեսնելով` հավատի է գալիս և հրամայում նրան պատվով թաղել, իսկ Սեղինոսը, կույսի անպատմելի տանջանքներին ականատես` խելագարվում և ինքնասպան է լինում: 


     Ս.Մարիանեն Պիսիդյան Անտիոքից էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով` քրիստոնյա ստնտուի խնամքին է հանձնվում: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տնից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվում:

   Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյանի ավագ դուստրն էր, որին նախապես Վարդենի էին կոչել, բայց հայոց պատմության և վարքաբանության մեջ հայտնի է Շուշան փաղաքշական անունով: Նա ամուսնացած էր վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ: Չնայած նրանք 3 տղա և 1 աղջիկ ունեին, սակայն ամուսինը, բդեշխ դառնալով, կրոնափոխ էր եղել  և ամուսնացել պարսիկ Պերոզ իշխանի զոքանչի հետ: Իսկ Շուշանը եկեղեցուն կից մի փոքրիկ տնակում, ապրում էր աղոթքներով` միշտ մերժելով իր ամուսնու` դավանափոխ լինելու առաջարկներն ու սպառնալիքները: 
    Ս. Շուշանիկը 7 տարի անընդմեջ իր ամուսնուց հալածվում է` ապավինելով միայն իր աներեր հավատին առ Աստված և պապից` Ս. Սահակից իրեն կտակված Ս. Ավետարանին: Ս. Շուշանը 470 թվականին իր կյանքն ավարտում է մարտիրոսական մահով: Ըստ Ոխտանես պատմիչի` նրա գերեզմանը Ցուրտավում է: 


                                                                                                (Աղբյուր` qahana.am)

понедельник, 23 сентября 2013 г.

Սեպտեմբերի 23 

Ս. Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր





            Ս.Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում` աղքատ քրիստոնյայի ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա:
       Բանտում Մամասի ծնվելուց հետո, մահանում է նրա մայրը: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ քրիստոնյա մի կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Տասնհինգ տարեկանում արդեն համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար ձերբակալվում և չարչարանքների է ենթարկվում: Զրկանքներից ազատվելով՝ պարտադրված առանձնանում է Արգեոս լեռը
       Ս.Մամասն իր ողջ կյանքում ծառայում է աղքատներին, սակայն կրկին մատնվում է, դատվում և խիստ չարչարանքներից հետո 273 թ.-ին խոցվում է եռաժանիով` նահատակվում:

Ս.Փիլիկտիմոնը, որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որն իր հավատի համար Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակվում 274 թվականին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամված:


Ս.Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թ.-ին` Կիլիկիայում: Մանկուց եղել է հովիվ: Մի օր եկեղեցի է մտել և չհասկանալով ընթերցված Ավետարանի իմաստը` դիմել է մի ծերունու, որն էլ բացատրել է, որ խոսքը ժուժկալ լինելու մասին է, այսինքն` մարդը ճգնությամբ, զրկանքներով, ծոմապահությամբ պետք է երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը գնացել է Սիրիայի Հաթա նահանգ, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստացել: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում` քարոզելու համար սկզբում մի խոր փոս է փորել, որտեղից միայն գլուխն է երևացել, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրացել: Գլխավերևում ծածկ չունենալով` ամբողջ օրը միայն կանգնած կամ ծնկած է անցկացրել` իբրև սնունդ շաբաթը միայն մեկ անգամ Ս. Հաղորդություն ստացել: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզել է և իր աղոթքներով բժշկել բազմաթիվ հիվանդների:

суббота, 21 сентября 2013 г.

ՍԻՐՈ ՈՒՂՈՎ

Մի մարդ եկավ վանականի մոտ և ասաց.
-         Ես ուզում եմ ճանապարհ գտնել դեպի Աստված: Օգնի´ր ինձ:
Ծերունին ուշադիր նայեց նրան և ասաց.
-         Սկզբից ասա´ ինձ, դու երբևէ սիրե՞լ ես մեկին:
Հյուրը պատասխանեց.
-         Ես չեմ հետաքրքրվում աշխարհիկ գործերով, սիրով և այլն: Ես ուզում եմ Աստծո մոտ գնալ:


-         Խնդրում եմ, մեկ անգամ ևս մտածիր, դու երբևէ սիրե՞լ ես որևէ կնոջը, կամ երեխային, կամ որևիցե մեկին:
-         Ես քեզ արդեն ասացի, որ ես աշխարհիկ մարդ չեմ: Ես մի մարդ եմ, որը ցանկություն ունի ճանաչել Աստծուն: Մնացած բաները ինձ չեն հետաքրքրում:
Վանականի աչքերը լցվեցին խորը թախիծով և նա ասաց.

-         Դա հնարավոր չէ: Սկզբից դու պետք է իմանաս, որն է իսկական սերը: Դա է լինելու առաջին աստիճանը դեպի Աստված: Դու ինձ հարցնում ես, ինչպես անցնել վերջին աստիճանը` չանցնելով առաջինը: