ԽՆԴՐԱՆՔ ԱՍՏԾՈՒՆ
Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ
հպարտությունը: Եվ Աստված պատասխանեց ինձ. «Ոչ՛, -ասաց նա,- հպարտությունը ոչ թե վերցնում
են, այլ դրանից հրաժարվում են»:
Ես խնդրեցի Աստծուն բուժել անկողնուն
գամված իմ աղջկան: Աստված աասց. «Ոչ՛, նրա հոգին ապահով է, իսկ մարմինը միևնույն է
մեռնելու է»:
Ես խնդրեցի Աստծուն տալ ինձ համբերություն,
և Աստված ասաց. «Ոչ՛, համբերությունը հայտնվում է փորձությունների արդյունքում: Այն
չեն տալիս, դրան արժանանում են»:
Ես խնդրեցի Աստծուն ինձ երջանկություն
պարգևել, և Աստված պատասխանեց. «Ոչ՛, -ասաց նա, - Նա տալիս է օրհնություն, իսկ կլինեմ
ես երջանիկ, թե ոչ՝ կախված է ինձնից»:
Ես խնդրեցի Աստծուն պահպանել
ինձ ցավից, և Աստված ասաց. «Ոչ՛, տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից
ու մոտեցնում Ինձ»:
Ես խնդրեցի Աստծուն, որպեսզի
իմ ոգին մեծանա, և Աստված ասաց. «Ոչ՛, ոգին պետք է ինքնուրույն աճի»:
Ես խնդրեցի Աստծուն սովորեցնել
ինձ սիրել բոլոր մարդկանց այնպես, ինչպես Ինքը ինձ: «Վերջապես,- ասաց Աստված,- դու
հասկացար ինչ պետք է խնդրել»:
Ես խնդրեցի ուժ, և Աստված ուղարկեց
ինձ փորձություններ, որպեսզի ես կոփվեմ:
Ես խնդրեցի իմաստություն, և Աստված
ուղարկեց ինձ խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է գլուխ կոտրեի:
Ես խնդրեցի քաջություն, և Աստված
ուղարկեց ինձ վտանգներ:
Ես խնդրեցի սեր, և Աստված ուղարկեց
ինձ դժբախտներին, որոնք իմ օգնության կարիքն ունեին:
Ես խնդրեցի բարիք, և Աստված տվեց
ինձ հնարավորություններ:
Ես չստացա ոչինչ իմ խնդրածներից:
Ես ստացա այն, ինչ ինձ ԱՆՀՐԱԺԵՇՏ էր:
Աստված լսեց իմ աղոթքները:
Комментариев нет:
Отправить комментарий