ՍԻՐՈ ՈՒՂՈՎ
Մի մարդ եկավ վանականի մոտ և ասաց.
Մի մարդ եկավ վանականի մոտ և ասաց.
-
Ես ուզում եմ ճանապարհ գտնել դեպի Աստված: Օգնի´ր ինձ:
Ծերունին ուշադիր նայեց նրան և ասաց.
-
Սկզբից ասա´ ինձ, դու երբևէ սիրե՞լ ես մեկին:
Հյուրը պատասխանեց.
-
Ես չեմ հետաքրքրվում աշխարհիկ գործերով, սիրով և այլն: Ես
ուզում եմ Աստծո մոտ գնալ:
-
Խնդրում եմ, մեկ անգամ ևս մտածիր, դու երբևէ սիրե՞լ ես որևէ
կնոջը, կամ երեխային, կամ որևիցե մեկին:
-
Ես քեզ արդեն ասացի, որ ես աշխարհիկ մարդ չեմ: Ես մի մարդ
եմ, որը ցանկություն ունի ճանաչել Աստծուն: Մնացած բաները ինձ չեն հետաքրքրում:
Վանականի աչքերը լցվեցին խորը թախիծով և նա ասաց.
-
Դա հնարավոր չէ: Սկզբից դու պետք է իմանաս, որն է իսկական
սերը: Դա է լինելու առաջին աստիճանը դեպի Աստված: Դու ինձ հարցնում ես, ինչպես անցնել
վերջին աստիճանը` չանցնելով առաջինը:
Комментариев нет:
Отправить комментарий