Սիրելի երիտասարդներ և հավատացյալներ,
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ս.թ-ի փետրվարի 15-ին, ժամը 14:30-ին՝ Սուրբ Սարգսի տոնի առիթով, կազմակերպվում է Խաչերթ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի «Պողոսյան» կամ «Սիրահարների այգի»՝ հոգևորականների, խաչի, խաչվառի, Ս. Սարգիս ձիավորի, թմբկահարների ուղեկցությամբ: Այստեղ կազմակերպվելու է մեծ տոնախմբություն, համերգային ծրագիր, և կբաժանվեն նվերներ:
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ՝ փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվեն Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները:
Մատենադարանից առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի երկրպագության կբերվի նաև 1693թ.-ի Ս. Սարգսում Ավետիս երեցի կողմից գրված Ավետարանը:
Փետրվարի 15-ին՝ ժամը 10:30-ից, Ս. Պատարագի ընթացքում ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել Սրբի մասունքներին և հայցել նրա բարեխոսությունը:
Սուրբ Սարգսի տոնախմբությունն իրականանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Комментариев нет:
Отправить комментарий