пятница, 30 августа 2013 г.


ՊԱՏԳԱՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ


    «Մի բան եմ ուզում այսօր պատգամել ձեզ:


    Հոգուց է ծնվում ամեն ձեռագործ, տաղանդավոր նյութ: Եթե հոգեկան ապրումը չլինի, այդ ամենի կարիքը չի լինի: 
    Եթե մարդը հոգեկան ապրումներ չունենար, գիր չէր ստեղծի, քանդակ չէր անի, սիրած աղջկան չէր նկարի:
    Ապրումներն են ծնում արվեստն ու մշակույթը. ոչ թե նրանք են ծնում ապրումներ»: 




Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյան
                                         
                                        

четверг, 29 августа 2013 г.

29.08.13 - Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր


ՍՈՒՐԲ ԵՐԵՄԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ ՈՂԲԸ


      Իսրայէլի գերութիւնից և Երուսաղէմի աւերածութիւնից յետոյ էր, երբ Երեմիան նստել լաց էր լինում և այս ողբերն ասում Երուսաղէմի վրայ.
     «Ինչպէ՜ս զատուեց ու նստեց ﬔնաւորիկ՝ քաղաքը բազմամարդ, տրտմութեամբ լցուած որբևայրի ﬕ կին դարձաւ հեթանոսների մէջ. երկրի իշխանը հարկատու դարձաւ։ Նա գիշերը դառնօրէն լաց եղաւ. արցունքներ կան նրա ծնօտներին։ Այդ օրը նրա սիրելիների մէջ չգտնուեց մէկը, որ ﬗիթարիչ լինէր նրան. բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու դարձան թշնաﬕներ։ Յուդայի երկիրը մատնուեց գերութեան, բազում տառապանքների, նեղութեան, ստրկութեան ու ծառայութեան. նա նստեց հեթանոսների մէջ և հանգիստ չգտաւ. թշնամական պաշարման մէջ՝ բոլոր հալածիչները նրա վրայ հասան։  
     Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տօներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ 
    Նրա կոյսերը գերեվարուեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։ Նրան նեղողները՝ կանգնեցին նրա գլխին, նրա թշնաﬕներն ուրախութեան մէջ են, քանի որ Տէրը խոնարհեցրեց նրան ծանր ամբարշտութեան համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշուեցին։ 
    Սիոնի դուստրերի ամբողջ վայելչութիւնը վերացաւ. նրանց իշխանները նմանուեցին այն խոյերին, որոնք կեր չեն գտնում. նրանք իրենց այնքան ցանկալի իրերը տուեցին կերակուրների համար, որպէսզի յագեցնեն իրենց մարﬕնները։ Գնում էին նրանք մտամոլոր, նեղողների առաջն ընկած, հալածիչներից քշուած...»:


     «Ո՛վ զօրաւոր Աստուած, նայի՛ր իմ թշուառութեանը։ Իր ցասման գաւազանով նա տիրեց ինձ ու ինձ վրայ խաւար բերեց և ոչ թէ լոյս, նաև իր ձեռքն հանապազ իմ դէմ դարձրեց։ 
   Նա մաշեց իմ մորթն ու մարﬕնը, իմ բոլոր ոսկորները փշրեց, կուտակեց վրաս և պատեց իմ գլխի շուրջը, առանց յապաղելու ինձ խաւարի մէջ նստեցրեց, ինչպէս յաւիտենական ﬕ ﬔռելի։ 
    Կուտակեց դրանք ինձ վրայ, և ես այլևս չեմ կարող խլրտալ, պղնձի նման ծանրացրեց ինձ վրայ, ու թէև ասացի, թէ պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղօթքներս իրեն չհասնեն։
      Իմ ճանապարհներին արգելքներ կանգնեցրեց, խցանեց իմ շարժուելու շաւիղները, ինձ խրտնեցրեց. ինձ համար դարանակալ արջ և թաքնուած առիւծ դարձաւ. հետապնդեց ինձ, հասաւ ու հալածեց, ուժասպառ արեց ինձ, կործանեց ինձ։
     Մտաւ իմ գիրկը, ինձ թիրախ դարձրեց ու լցրեց նետերով. երիկամներս մէջտեղից կիսեց, նետահարեց ինձ, ծաղր դարձրեց իմ ժողովրդի համար և խաղք ու խայտառակ յաւիտենապէս։ Ինձ լեղի տուեց ուտելու և հարբեցրեց դառնութեամբ, իմ ատամները քարերով փշրեց և մոխիր տուեց ինձ ուտելու. զրկեց իմ անձը հանգստութիւնից. ես մոռացայ բարութիւնը. կորաւ իմ արիութիւնը, և իմ յոյսը՝ առ Տէր։ 
    Յիշեցի իմ թշուառութեան ու հալածանքի մասին. ﬕտքս եկան ﬕայն դառնութիւնն ու բարկութիւնը, հոգիս մէջս թուլացաւ. այդ եմ մտաբերում և դրա համար էլ համբերում եմ։ 
  Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր»։

воскресенье, 25 августа 2013 г.

 ՊԵՏՔԷ ԽՆԴՐԵԼ ԱՆՁԱՆՁՐՈՒՅԹ


      Երբ ես մեկնումեկին ասում եմ. «Խնդրիր Աստծուց, աղոթի՛ր Նրան, մոտեցիր Իրեն աղոթքով», ինձ պատասխանում են. «Ես խնդրեցի մի անգամ, երկու անգամ, երեք, տաս և քսան անգամ և դեռ չստացա խնդրվածս»: Մի՛ դադարիր խնդրելուց, մինչև որ չստանաս, աղոթքի վերջը խնդրվածքի ստացումն է: Դադարիր այն ժամ, երբ կստանաս, կամ ավելի լավ է, որ այնժամ էլ չդադարես, այլ հարատև մնաս աղոթքի մեջ: Եթե դու չստացար, աղոթիր, որ ստանաս, իսկ եթե ստանաս, հայտնիր գոհությունդ`ստանալու համար:

     Շատերը գալիս են եկեղեցի և նրանց բերաններից աղոթքի հազարավոր բառեր են դուրս գալիս, սակայն դուրս են գալիս չիմանալով, թե ինչ աղոթեցին: Նրանց բերանը շարժվում է, սակայն չի հասնում սեփական ականջներին: Դու ինքդ չես լսում քո աղոթքները, իսկ ինչպե՞ս ես ուզում, որ Աստված այն լսի: Դու ասում ես, թե ծնրադրում ես, սակայն մտքերդ թափառում են դրսում, բերանդ աղոթքի խոսքեր է բարբառում, իսկ միտքդ խորհում եկամուտներիդ, պայմանագրերիդ, դաշտերիդ, ունեցվածքներիդ և ընկերական հարաբերություններիդ մասին: 

     Չար է սատանան և գիտի, որ մենք աղոթքի ժամանակ ձեռք ենք բերում մեծ օրհնություններ, դրա համար էլ հենց այդ պահին հարձակվում է մեզ վրա: Հաճախ անկողնին հանգիստ պառկած,  մենք ոչ մի բանի մասին չենք խորհում, իսկ երբ ելնում ենք աղոթելու, այնժամ հայտնվում են հազարավոր մտքեր, որպեսզի մենք աղոթքից ձեռնունայն ելնենք: 

     Մեղքը դա մեծ դև է: Դիվահարն առաջացնում է խղճահարություն,

суббота, 24 августа 2013 г.

         

ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԻՐԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒՈԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ




     


       Ինքը՝ Աստված այս հարցին պատասխան տվեց, երբ ասաց. «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»:
                                                                                                                                   (Ղուկ.10:27) 

      Եվ Տեր Հիսուս Քրիստոսը խիստ համառորեն մեզանից՝ բոլորիցս պահանջում է սիրել մինյանց:
                                                                             
                              (տե՛ս  Հովհ. 15.12;  17.13-34; Ա Պետր.1.22;
                                            Ա Հովհ 4.7; 3.11-23; Բ Հովհ. 1.5;Եփես. 5.2; Սող. 4.9; Հակ. 2.8)

       Այդ սիրո չափը հստակ որոշեց Ինքը՝ Տերը, երբ ասաց. «Այն ամենը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և Դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ  են Օրենքն ու մարգարեները»: 


                                                                                           (Մատթ. 7.12)


      Եվ այսպես կատարիր հետևյալը. դու քեզ բարեկեցությո՞ւն ես կամենում, բարեկեցություն կամեցիր քո մերձավորին: Քեզ համար հաճելի՞ է, որ քո մասին լավ են արտահայտվում, ուրեմն լավ արտահայտվիր քո մերձավորների մասին: Քեզ համար տհա՞ճ է, երբ քո մասին վատ են արտահայտվում, ուրեմն ինքդ ոչ մեկի մասին վատ մի արտահայտվիր:

      Հատկապես զգուշացիր մերձավորիդ զրպարտելուց: Ինքդ մի՛ զրպարտիր և ուրիշներից մի՛ լսիր դատապարտություն կամ բամբասանք:

          Քեզ համար տհա՞ճ է, երբ տարածում են քո պակասությունները և արատները, ուրեմն մի՛ տարածիր մերձավորիդ պակասություններն ու արատները:

         Քեզ համար տհա՞ճ է, երբ քեզ հետ կոպիտ են վարվում կամ կոպտում են քեզ, ուրեմն բոլոր մարդկանց սիրալիր վարվիր, հատկապես զգուշացիր հայհոյական և վիրավորական բառեր օգտագործելուց:



                                                                                                       Տեր Պետրոս ավգ. քհն. Մալյան
                 
                                                                                                                      
                

           











четверг, 22 августа 2013 г.

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ  ԽՈՐ ՎԻՐԱՊ ԵՎ ՆՈՐԱՎԱՆՔ
 17.08.2013թ









ՄԵԾ ՈՒԽՏԱՎՈՐԸ




       Օգոստոսի 17-ին Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ) Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ցանկությամբ և օրհնությամբ, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու <Արարատ> երիտասարդաց միության անդամները, ժամանակավոր պատասխանատու արժանապատիվ տեր Պետրոս ավգ. քհն. Մալյանի գլխավորությամբ, կազմակերպեցին ուխտագնացություն դեպի Խոր Վիրապ և Նորավանք վանական համալիրները: Իսկ վերջում նաև Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի: 
          Առավոտյան Սրբազան հոր ժամանումից անմիջապես հետո, ուխտավորների խումբը Ս. Սարգիս եկեղեցում հավաքական աղոթք կարդաց, և Սրբազան հոր օրհնությամբ սկսեց իր ուխտավորի ճանապարհը:
Ուխտագնացության առաջին հանգրվանը Տ. Նավասարդ Սրբազանի առաջարկով եղավ Խոր Վիրապ վանքը` կարևորելով այն հանգամանքը, որ այնտեղից է սկիզբ առել Քրիստոնեությունը Հայոց աշխարհում: Ներկա գտնվելով այդ խորհրդավոր վիրապներում` երիտասարդների հոգիներում տիրում էր հոգևոր ու ջերմ զգացողություն: Նրանք աղոթք հղեցին` խնդրելով Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը: 
              Ուխտագնացությունը շարունակվեց դեպի Նորավանքի վանական համալիր: 
             Ճանապարհին ուխտավորներն այցելեցին հայ մեծն բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարան: Այնտեղ ներկաները տեղեկացան բանաստեղծի կյանքի մանրամասներին, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել իր իսկ այգու պուղներից: Թանգարանի տնօրինությունը որպես պատվավոր հյուրի Սրբազան հորը հրավիրեց տունը` որտեղ ապրել էր մեծ բանաստեղծը: 
       Վերջում Պ. Սևակի և իր կնոջ շիրմաքարի շուրջ հավաքվելով` երիտասարդներից մի քանիսը կարդացին Պ. Սևակի բանաստեղծություններից` արտահայտելով իրենց հարգանքն ու պատկառանքը մեծանուն բանաստեղծին: Կատարվեց նաև հոգեհանգստի արարողություն գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Հատկանշական էր տապանաքարի (հեղինակ`Ջիմ Թորոսյան` 1972թ.) յուրօրինակությունը, որը, լինելով արցախյան ժայռաբեկորներից մեկը , իր խորդուբորդություններով կարծես նման էր բանաստեղցի կյանքին: Այն արտահայտում էր նրա վեհությունն ու, անկոտրուն ուժը, խորհրդավորությունն ու պարզությունը: 
       Այցելությունից հետո ուխտագնացությունը շարունակվեց դեպի Նորավանք վանական համալիր: Ուխտավորներին նաև ողջունելու եկավ Վայոց Ձորի թեմի ժամանակավոր փոխառաջնորդ` հայր Զարեհը: Այնտեղ Ս. Աստվածին եկեղեցում, Սրբազան հայրը և երիտասարդները կարդացին աղոթքներ և երգեցին հոգևոր շարականներ: Որից հետո երիտասարդաց միությունը կազմակերպել էր հյուրասիրություն: Ներկա միջավայրը շատ ջերմ էր ու անմիջական: <Արարատ> երիտասարդաց միության անդամները ստացան իրենց շատ հարցերի պատասխաններ և ունեցան մտերմիկ զրույց Սրբազան հոր հետ: Նրանց այն հարցին, թե ինչ կարծիք ունի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանը այսօրվա երիտասարդության մասին, նա պատասխանեց. 
      -Երիտասարդությունն ինձ համար խավ չէ, դասակարգ չէ: Երիտասարդությունն անհատների հավաքականությունն է, իսկ մարդիկ տարբեր են,- ասաց Գերաշնորհ սրբազանը: Իսկ այն հարցին, թե ինչ արժեքներով նա կհորդորեր այսօրվա երիտասարդներին առաջնորդվել, նա պատասխանեց.
           -Ես կուզենայի, որ երիտասարդությունը ներգրավված լինի այն առաքելության մեջ, որն ունի ազգային պատկանելիություն, իսկ եթե այդ պատկանելիությունը չկա, մոլորությունն անխուսափելի է ու կարելի է հեշտությամբ շեղվել: Պետք է ընդգծել մեր ազգայինի կարևորությունը, բայց նաև պետք չէ այն չափազանցնել` ինքներս մեզ կուռքի վերածելով: Իմ հորդորը ձեզ. Անմնացորդ սիրով սիրե՛ք հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին` իր Մայր Աթոռ Ս. Էջմիածնով:
           Ուխտագնացության վերջին հանգրվանը հանդիսացավ Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին: 
       Վերադառնալով առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի` ևս մեկ անգամ ստանալով Սրբազան հոր օրհնությունը, երիասարդները հրաժեշտ տվեցին միմյանց:


                                                                                                17.08.2013թ.

понедельник, 19 августа 2013 г.

19.08.13. Օր Վերափոխման: Յիշատակ Մեռելոց




 «Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից,
իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան։
Եթէ արդարը հազիւ է ապրում,
ապա ի՞նչ կը լինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը։
 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում.
ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է։
 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում,
իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի։
 Մարդ անօրէնութեամբ յաջողութեան չի հասնի.
արդարների արմատները չպիտի կտրուեն։
 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.
ինչպէս փայտի համար վնասակար է որդը,
այնպէս էլ չարագործ կինը կորստի կը մատնի ամուսնուն
»։


                                                                                                           /Առակ. 11.30-12.4/



           «Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կը գամ եւ կը բնակուեմ քո մէջ, - ասում է Տէրը, - եւ այդ օրը շատ ազգեր կ’ապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կը դառնան ու կը բնակուեն քո մէջ»։
Երբ դա պատահի, դու կ’իմանաս, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ քեզ մօտ։ Տէրը կը ժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կը լինի Երուսաղէմի հանդէպ, եւ ամէն մարմին երկիւղ կը կրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից»։


                                                                                                                                     /Զաք. 2.10-13/




          «Կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։ Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք, - ասում է Տէրը, - եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը։



ՊՈՂՈՍԻ ԽՆԴՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ  ԶՂՋՄԱՆ ԱՌԻԹՈՎ


     Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով»։

         
                                                                                                                                / Բ Կորնթ. 6.16-7.1/


ՄԱՐԻԱՄԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԵՂԻՍԱԲԵԹԻՆ


           
«Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց։ Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ Եւ երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»։



ՄԱՐԻԱՄԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹԻՒՆԸ


            «Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կը փառաւորի Տիրոջը, եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ։ Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան, որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար,
եւ նրա անունը սուրբ է։ Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է։ Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին։ Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։ Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին, յիշելով իր ողորմութիւնները, ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»։ Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը»։


                                                                                                                                  /Ղուկ. 1. 39-56/



ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ





 «Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս,
քո մի հայեացքով,
քո պարանոցի մի մանեակով
կարօտով լցրիր սիրտը մեր։
 Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս,
գինուց գեղեցկացան քո ստինքները,
եւ քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից։
 Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս,
մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ.
եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։
 Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս,
փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։
 Քո տնկիները նռնենիների դրախտ են՝
մրգատու ծառերի պտուղներով,
նոճով ու նարդոսով,
 նարդոս են ու քրքում,
խնկեղէգն ու կինամոն՝
Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝
բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ,
 բուրաստանների աղբիւր են
եւ կենդանի ջրի ակունք,
որ բխում է Լիբանանից»։



                                                                                                                                 /Երգ . 4. 9-15/



               «Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով. «Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»։ Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»։ Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել։Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով»։


                                                                                                                                  /Եսայ. 7. 10-16/



                  «Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի սերունդ էք, ժառանգներ՝ ըստ խոստման։

ՕՐԵՆՔԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐԴԵԳՐՈՒԹԻՒՆ


                 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։ Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։ Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։ Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ»:


                                                                                                                                  /Գաղ. 3. 29-4. 7/


ՅԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ ԵԻ ՀՈՎԻՒՆԵՐԻ ԱՅՑԸ


                   «Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար»։


                                                                                                                                  /Ղուկ. 2. 1-7/




17.08.13 - Տօն Շողակաթին Սրբոյ Էջմիածնի





     «Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին։ Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման։ Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի։ Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես»։



                                                                                                                               / Առակ. 3. 19-26/


           «Նկարազարդուած ըստ ներքին սրահի դռան օրինակի։ Դրանք չորս կողմը սիւներ ունեցող արտաքին բակի նման էին՝ երեք յարկերը դէմ առ դէմ դասաւորուած։ Պատշգամբների դէմ-յանդիման տասը կանգուն լայնութեամբ ու հարիւր կանգուն երկարութեամբ մի անցուղի կար, ճանապարհից մէկ կանգուն աւելի ներս. դրանց դռները դէպի հիւսիս էին նայում։ Անցուղիներ կային նաեւ վերնատներում, որովհետեւ սիւները չորս կողմում, ներքեւից վերեւ, խառն էին։ Խառն էին նաեւ անջրպետները եւ շրջանաձեւ սիւները, անջրպետներն ու յենափայտերը, որովհետեւ եռայարկ էին։ Եւ պատշգամբների սիւների պէս սիւներ չկային. դրա համար ներքեւի կողմից միջանցքներ կային։ Միջնայարկերն էլ գետնից յիսուն կանգուն բարձր էին։ Դրսից լոյս ունէին, ինչպէս որ արտաքին բակի պատշգամբները, որոնք նայում էին հիւսիսային պատշգամբների ճիշտ դիմացը, յիսուն կանգուն երկարութեամբ։ Արտաքին բակին նայող պատշգամբների երկարութիւնը յիսուն կանգուն էր, եւ դրանք իրար դիմաց էին, բոլորը միասին հարիւր կանգուն։ Արեւելեան մուտքի պատշգամբների դռները, որոնք արտաքին բակից մտնելու համար էին, շինուած էին հարաւային կողմում առաջին անցուղու լուսամուտի համեմատ, հարաւին դէմ-յանդիման, միջանցքների ու հատուածների դիմաց»։


                                                                                                                               /Եզեկ. 40. 3-10/



            «Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարութիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չարախօսութիւն, որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը։ Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է։ Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն. քանզի Գրքում էլ կայ, թէ՝ «Ահա՛ւասիկ ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ»։ Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ «Այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար»։ Ինչպէս նաեւ՝ «Վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան», որով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին։ Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին։ Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք»։


                                                                                                                                  /Ա Պետ. 2. 1-10/



ՃՇՄԱՐԻՏ ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆԸ



             «Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»։ Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»։ Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է։ Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն»։ 
                                                                    
                                                       
                                                                                                                              /Մատթ. 16:13-19/






пятница, 16 августа 2013 г.

16.08.13 - Ս. Աստվածածնի պահոց օր





         «Բայց այս եմ ասում, եղբայրնե՛ր, որ մարմին եւ արիւն Աստծու թագաւորութիւնը ժառանգել չեն կարող. ոչ էլ ապականութիւնը անապականութիւն է ժառանգում։ Արդ, մի խորհուրդ եմ յայտնում ձեզ. բոլորս էլ պիտի ննջենք, բայց ոչ թէ իսկապէս բոլորս. պիտի նորոգուենք յանկարծակի, մի ակնթարթում, վերջին փողի ժամանակ, քանզի փողը պիտի հնչի, եւ մեռելները յարութիւն պիտի առնեն առանց ապականութեան, եւ մենք պիտի նորոգուենք. որովհետեւ պէտք է, որ այս ապականացու մարմինը անապականութիւն կրի, եւ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն։


ՅԱՂԹԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ


         Եւ երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կը կատարուի այն խօսքը, որ գրուեց.«Մահը կուլ գնաց յաղթութեան։ Ո՞ւր է, մա՛հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը»։ Մահի խայթոցը մեղքն է, եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ Բայց, գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով»։


                                                                                                                                  /Ա Կորն. 15:50-57/



ՅԻՍՈՒՍԻ ՃՇՄԱՐԻՏ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԸ



        
«Եկան նրա եղբայրներն ու մայրը եւ դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ Եւ այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Եւ երբ ասացին նրան՝ ահա՛ւասիկ քո մայրն ու քո եղբայրները դրսում են եւ քեզ են ուզում, նրանց պատասխանեց եւ ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ՝ իմ եղբայրները»։ Ապա նայեց իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, եւ ասաց. «Ահա՛ւասիկ իմ մայրը եւ իմ եղբայրները. որովհետեւ, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը»։



ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ



       Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա