четверг, 29 августа 2013 г.

29.08.13 - Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր


ՍՈՒՐԲ ԵՐԵՄԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ ՈՂԲԸ


      Իսրայէլի գերութիւնից և Երուսաղէմի աւերածութիւնից յետոյ էր, երբ Երեմիան նստել լաց էր լինում և այս ողբերն ասում Երուսաղէմի վրայ.
     «Ինչպէ՜ս զատուեց ու նստեց ﬔնաւորիկ՝ քաղաքը բազմամարդ, տրտմութեամբ լցուած որբևայրի ﬕ կին դարձաւ հեթանոսների մէջ. երկրի իշխանը հարկատու դարձաւ։ Նա գիշերը դառնօրէն լաց եղաւ. արցունքներ կան նրա ծնօտներին։ Այդ օրը նրա սիրելիների մէջ չգտնուեց մէկը, որ ﬗիթարիչ լինէր նրան. բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու դարձան թշնաﬕներ։ Յուդայի երկիրը մատնուեց գերութեան, բազում տառապանքների, նեղութեան, ստրկութեան ու ծառայութեան. նա նստեց հեթանոսների մէջ և հանգիստ չգտաւ. թշնամական պաշարման մէջ՝ բոլոր հալածիչները նրա վրայ հասան։  
     Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տօներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ 
    Նրա կոյսերը գերեվարուեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։ Նրան նեղողները՝ կանգնեցին նրա գլխին, նրա թշնաﬕներն ուրախութեան մէջ են, քանի որ Տէրը խոնարհեցրեց նրան ծանր ամբարշտութեան համար. նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշուեցին։ 
    Սիոնի դուստրերի ամբողջ վայելչութիւնը վերացաւ. նրանց իշխանները նմանուեցին այն խոյերին, որոնք կեր չեն գտնում. նրանք իրենց այնքան ցանկալի իրերը տուեցին կերակուրների համար, որպէսզի յագեցնեն իրենց մարﬕնները։ Գնում էին նրանք մտամոլոր, նեղողների առաջն ընկած, հալածիչներից քշուած...»:


     «Ո՛վ զօրաւոր Աստուած, նայի՛ր իմ թշուառութեանը։ Իր ցասման գաւազանով նա տիրեց ինձ ու ինձ վրայ խաւար բերեց և ոչ թէ լոյս, նաև իր ձեռքն հանապազ իմ դէմ դարձրեց։ 
   Նա մաշեց իմ մորթն ու մարﬕնը, իմ բոլոր ոսկորները փշրեց, կուտակեց վրաս և պատեց իմ գլխի շուրջը, առանց յապաղելու ինձ խաւարի մէջ նստեցրեց, ինչպէս յաւիտենական ﬕ ﬔռելի։ 
    Կուտակեց դրանք ինձ վրայ, և ես այլևս չեմ կարող խլրտալ, պղնձի նման ծանրացրեց ինձ վրայ, ու թէև ասացի, թէ պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղօթքներս իրեն չհասնեն։
      Իմ ճանապարհներին արգելքներ կանգնեցրեց, խցանեց իմ շարժուելու շաւիղները, ինձ խրտնեցրեց. ինձ համար դարանակալ արջ և թաքնուած առիւծ դարձաւ. հետապնդեց ինձ, հասաւ ու հալածեց, ուժասպառ արեց ինձ, կործանեց ինձ։
     Մտաւ իմ գիրկը, ինձ թիրախ դարձրեց ու լցրեց նետերով. երիկամներս մէջտեղից կիսեց, նետահարեց ինձ, ծաղր դարձրեց իմ ժողովրդի համար և խաղք ու խայտառակ յաւիտենապէս։ Ինձ լեղի տուեց ուտելու և հարբեցրեց դառնութեամբ, իմ ատամները քարերով փշրեց և մոխիր տուեց ինձ ուտելու. զրկեց իմ անձը հանգստութիւնից. ես մոռացայ բարութիւնը. կորաւ իմ արիութիւնը, և իմ յոյսը՝ առ Տէր։ 
    Յիշեցի իմ թշուառութեան ու հալածանքի մասին. ﬕտքս եկան ﬕայն դառնութիւնն ու բարկութիւնը, հոգիս մէջս թուլացաւ. այդ եմ մտաբերում և դրա համար էլ համբերում եմ։ 
  Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր»։


     «Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչե՜ր կատարուեցին ﬔզ հետ, նայի՛ր և տե՛ս ﬔր կրած նախատինքները։ Մեր ժառանգութիւնն անցաւ օտար ազգերին, ﬔր տները՝ օտարականներին։ Որբ մնացինք ﬔնք, հայր չկար ﬔզ համար, ﬔր մայրերը ﬔր աչքի առաջ այրիացան։ Մեր ջուրը փողով խﬔցինք, և ﬔր փայտը գնելու հոգսը ﬕշտ ﬔր վզին է ծանրացած։ Հալածական եղանք և հանգստութիւն չգտանք։ 
     Եգիպտացիներն ու ասորաստանցիները ձեռք ﬔկնեցին՝ ﬔզ հացով կշտացնելու համար։ Մեր հայրերը ﬔղք գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկայ, և հայրերի ﬔղքը ﬔնք ենք քաշում։ 
     Մեզ վրայ տիրեցին ծառաները, և այլևս նրանց ձեռքից ﬔզ փրկող չկայ։ Անապատի սրի ահից եկէք ﬔր պաշարները ներս տանենք։ Սոսկալի սովի երեսից ﬔր կաշին հնացած թոնրի նման ճաք է տուել։ 
  Կանանց խայտառակեցին Սիոնում, իսկ կոյսերին՝ Յուդայի երկրի քաղաքներում։ Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաև պառաւներին։ 
    Ընտիր ու պատուական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արուելով, ուժասպառ եղան։ 
      Ծերերն այլևս չէին նստում դարպասների մօտ, իսկ ընտրեալ մարդիկ դադարեցին օրհնութիւններ երգելուց։ Մեր սրտերը զրկուեցին ուրախութիւնից, և ﬔր օրհներգութիւններն ու պարերը փոխուեցին սգի։
      Պսակը վայր ընկաւ ﬔր գլուխներից. վա՜յ ﬔզ, վա՜յ ﬔզ, քանզի ﬔնք ﬔղք գործեցինք։
     Ահա թէ ինչու ցաւն առաւ ﬔր սրտերը, ահա թէ ինչու ﬔր աչքերին խաւարը պատեց Սիոնի լերան վրայ, որն աւերակ է դարձել, և աղուէսներն են ելումուտ անում նրա սրահներում։ Տէ՛ր, դու կաս յաւիտեան, և քո աթոռը մնում է սերնդից սերունդ։ Ինչո՞ւ իսպառ մոռացար ﬔզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր ﬔզ։ Ե՛տ դարձրու ﬔզ, ո՛վ Տէր, և ﬔնք կը վերադառնանք, նորոգի՛ր ﬔզ, Տէ՛ր, ինչպէս վաղնջական ժամանակներում։ Դու ﬔրժելով ﬔրժեցիր ﬔզ, քո ցասումն ու բարկութիւնն անչափ բորբոքուեց ﬔզ վրայ»։



Комментариев нет:

Отправить комментарий