14.08.13 - Ս. Աստվածածնի պահոց օր
Բայց արդ` մեռելներից հարություն է առել Քրիստոս` ննջեցեալների առաջին պտուղը. քանզի մի մարդով մահ եղավ և մի մարդով` մեռելների հարություն: Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան` յուրաքանչյուրն իր հերթին. նախ` Քրիստոս, և ապա` քրիստոնեաները` նրա գալստեանը. և ապա գալու է վախճանը, երբ որ տա թագավորությունը Աստուծո և Հոր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանությունները և ամենայն պետություն և զորություն. որովհետև նա պետք է թագավորի, մինչև որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ: Վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է. և Աստված ամեն-ինչ հնազանդեցրեց` դնելով նրա ոտքերի տակ: Բայց երբ ասում է, թե` ամեն ինչ նրան հնազանդվելն է, հայտնի է, թե բացի նրանից, ով ամեն-ինչ հնազանդեցրեց նրան: Իսկ երբ ամեն-ինչ նրան հնազանդվի, այն ժամանակ և ինքը` Որդին կը հնազանդվի նրան, ով ամեն-ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված ամեն-ինչ լինի ամենքի մեջ:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՎԱՏ
Ապա թե ոչ, ի՞նչ պիտի անեն նրանք, որ մկրտվեցին մեռելների համար, եթե, արդարև, մեռելները հարություն չեն առնելու. ինչո՞ւ ուրեմն մկրտվում են նրանց համար: Ինչո՞ւ մենք էլ նեղություն ենք կրում ամեն ժամ և միշտ մեռնում ենք: Եղբայրնե՛ր, երդվում եմ ձեր մասին այն պարծանքով, որն ունեմ ի Տեր մեր, ի Քրիստոս Հիսուս: Եթե, որպես մարդ, Եփեսոսում գազանամարտի էի բռնել, ինձ ի՞նչ օգու, եթե մեռելները հարություն չեն առնում. ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնում ենք: Մի՛ խաբվեք. վատ խոսքերը ապականում են լավ բարքերը:
/Ա. Կորն. 15. 20-33/
ԵՎ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացավ: Փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպես նրան կորստեան մատնեն:
ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՍՈՒՍԻ ԵՏԵՎԻՑ
Իսկ Հիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: ԵՎ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա ետևից. նաև Հրեաստանից, Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև Տյուրոսի և Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թե նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մոտ: ԵՎ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նավակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպեսզի իրեն չնեղեն: Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամեն տեսակ հիվանդություններ ունեցող մարդիկ գալիս խռնվում էին նրա շութջը, որպեսզի դիպչեն նրան:ԵՎ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. §Դո՛ւ ես Աստծու Որդին¦: Իսկ նա խստիվ պատվիրում էր նրանց, որ իրեն հայտնի չդարձնեն:
ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հիսուս լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցավ. և նրանք գնացին նրա մոտ: Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, և նրանց քարոզելու ուղակի, ու նրանք իշխանություն ունենան ցավեր բուժելու և դևեր հանելու:
/Մարկ. 3. 6-16/
Комментариев нет:
Отправить комментарий