ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԻՐԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒՈԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ինքը՝ Աստված այս հարցին պատասխան տվեց, երբ ասաց. «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ»:
(Ղուկ.10:27)
Եվ Տեր Հիսուս Քրիստոսը խիստ համառորեն մեզանից՝ բոլորիցս պահանջում է սիրել մինյանց:
(տե՛ս Հովհ. 15.12; 17.13-34; Ա Պետր.1.22;
Ա Հովհ 4.7; 3.11-23; Բ Հովհ. 1.5;Եփես. 5.2; Սող. 4.9; Հակ. 2.8)
Այդ սիրո չափը հստակ որոշեց Ինքը՝ Տերը, երբ ասաց. «Այն ամենը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և Դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները»:
Հատկապես զգուշացիր մերձավորիդ զրպարտելուց: Ինքդ մի՛ զրպարտիր և ուրիշներից մի՛ լսիր դատապարտություն կամ բամբասանք:
Քեզ համար տհա՞ճ է, երբ տարածում են քո պակասությունները և արատները, ուրեմն մի՛ տարածիր մերձավորիդ պակասություններն ու արատները:
Քեզ համար տհա՞ճ է, երբ քեզ հետ կոպիտ են վարվում կամ կոպտում են քեզ, ուրեմն բոլոր մարդկանց սիրալիր վարվիր, հատկապես զգուշացիր հայհոյական և վիրավորական բառեր օգտագործելուց:
(Մատթ. 7.12)
Եվ այսպես կատարիր հետևյալը. դու քեզ բարեկեցությո՞ւն ես կամենում, բարեկեցություն կամեցիր քո մերձավորին: Քեզ համար հաճելի՞ է, որ քո մասին լավ են արտահայտվում, ուրեմն լավ արտահայտվիր քո մերձավորների մասին: Քեզ համար տհա՞ճ է, երբ քո մասին վատ են արտահայտվում, ուրեմն ինքդ ոչ մեկի մասին վատ մի արտահայտվիր:
Քեզ համար տհա՞ճ է, երբ տարածում են քո պակասությունները և արատները, ուրեմն մի՛ տարածիր մերձավորիդ պակասություններն ու արատները:
Քեզ համար տհա՞ճ է, երբ քեզ հետ կոպիտ են վարվում կամ կոպտում են քեզ, ուրեմն բոլոր մարդկանց սիրալիր վարվիր, հատկապես զգուշացիր հայհոյական և վիրավորական բառեր օգտագործելուց:
Տեր Պետրոս ավգ. քհն. Մալյան
Комментариев нет:
Отправить комментарий