12.08.13 - Ս. Աստվածածնի պահոց օր
<<Գոհութիւն Աստուծոյ. ձեր բոլորի համեմատ աւելի շատ լեզուներ եմ խօսում. բայց, որպէսզի ուրիշներին եւս ուսուցանեմ, եկեղեցու մեջ ուզում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր` լեզուով:
Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէ՛ք երեխայ չարութեան մէջ, բայց մտքով եղէ՛ք կատարեալ. քանզի օրէնքի մէջ էլ գրուած է. <<Օտար լեզուներով եւ օտարոտի շրթունքներով պիտի խօսեմ այդ ժողովրդի հետ, սակայն այնպէս էլ չպիտի լսեն ինձ >>:Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ հաւատացեալների, այլ` անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ` հաւատացեալների: Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, եւ բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ` դուք յիմարացել էք: Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կը յանդիմանուի բոլորից եւ բոլորից կը դատապարտուի, ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կը լինեն. եւ ապա երեսի վրայ ընկած` կերկրպագի Աստծուն ու կը խոստովանի, թէ` արդարեւ ձեր մէջ է Աստուած>>:
/ Ա.Կորն.14.18-25/
ՂԵՒԻԻ ԿՈՉՈՒՄԸ
<<Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, ու նա ուսուցանում էր նրանց: Եւ մինչ նա անցնում էր, տեսավ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց` արի՛ իմ ետեւից:Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա ետեւից: Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին, որ նրա ետեւից էին գնում: Իսկ դպիրներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. <<Ինչո՞ւ է նա մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում>>: Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. <<Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ` հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ` մեղաւորներին>>:
ՎԷՃ ՊԱՀԵՑՈՂՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները պասի մէջ էին. եկան եւ նրան ասացին. <<Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները պաս են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում>>:Եւ Յիսուս նրանց ասաց. <<Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները պաս պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է , պէտք չէ, որ պաս պահեն>>:>>:
/Մարկ. 2.13-20 /
Комментариев нет:
Отправить комментарий