ԱԳԱՀ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ
Մի ծերունի քաղաք գնաց` իր ձեռագործ աշխատանքները վաճառելու: Պատահեց, որ մահամերձ վիճակում գտնվող մի մեծահարուստի դռան առջև նստեց: Եվ ահա տեսավ սևակերպ ձիեր և սևադեմ ու սարսափազդու հեծյալներ, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռքում հրեղեն գավազան ուներ:
Հասնելով մեծահարուստի դռանը, ձիերից իջնելով` բոլորն էլ արագորեն տուն մտան:
Հիվանդը, նրանց տեսնելով, սկսեց Աստծուն աղաղակել.
- Տե՛ր, օգնի՛ր ինձ:
Իսկ նրանք ասացին.
– Ա՞յժմ հիշեցիր Աստծուն, երբ արեգակը մայր մտավ: Ինչո՞ւ Նրան չէիր փնտրում կյանքիդ բոլոր օրերին, քանի դեռ արևը ծագում էր: Այլևս ո՛չ հույսի, ո՛չ էլ մխիթարության բաժին կա:
Комментариев нет:
Отправить комментарий