ՄԽԻԹԱՐ ԳՈՇ -ԱՌԱԿ
Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց .
- Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի , կերթաս նրա մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ:
Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին:
Աղվեսն ասաց.
- Այն մարդը, որ քեզ ոչ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ է և օրենքից անտեղյակ : Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է:
Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել:
Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես, կերավ մի փեթակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ: Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի:
Աղվեսն ասաց.
- Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ : Մեղքը քոնն է, որ դեղի համար չտվիր մեղրը, այլ ՝ փորի:
Комментариев нет:
Отправить комментарий