ԱՌԱԿ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Փիղն իր որդուն տվեց Պլատոնի մոտ, որ իմաստություն սովորի:
Պլատոնը նախ սկսեց սովորեցնել նրան լսարանում չոքելը, բայց նա չէր կարողանում, ապա ասաց նրան՝ գլուխդ խոնարհիր, այդ էլ չկարողացավ:
Պլատոնն այն ժամ նրան հորը վերադարձրեց և ասաց .
- Որդիդ արժանի է թագավորի պալատում լինելու՝ միշտ ոտքի վրա կանգնած, և ոչ իմ լսարանում, որովհետև ոչ նստել կարող է, ոչ գլուխ խոնարհել:
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
Комментариев нет:
Отправить комментарий