ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո¯ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15):
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը:
Գիշերը կատարվում է հսկում, Սրբությունը դնում են սուրբ Սեղանին: Ծաղկազարդի օրը՝ պատարագից առաջ, առաջնորդը կամ ավագ քահանան՝ մյուս հոգևորականների հետ միասին, գալիս է սուրբ Սեղանի առջև, օրհնում ոստերը և բաժանում ժողովրդին, որպեսզի հավատացյալները դրանցով ընդառաջ ելնեն Քրիստոսին: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ եկիր և գալոց ես, ողորմեա՜ մեզ»:
Առավոտյան ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ:
Արմավենիների սուրբ օրը Եկեղեցու իմաստուններն օրհնյալ անվանեցին, և սա Քրիստոսի Երկրորդ գալստյան օրինակն է, երբ Նա Հոր փառքով և բոլոր հրեշտակներով իջնելու է երկիր, արևելյան կողմից, և մարդկային ցեղը, գերեզմանից հարություն առնելով և վերջին անգամ նորոգվելով, Նրան ընդառաջ է ելնելու:

Երբ Տերը մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և մարդիկ արմավենիների ճյուղեր վերցնելով՝ Հիսուսին ընդառաջ ելան: Այդ օրը քաղաքը Նրան ընդառաջ ելավ Ղազարոսի հարության պատճառով, քանի որ լսել էին, թե Նա ինչպիսի նշաններ արեց: Ամբողջ քաղաքի դղրդալը խորհրդանշում է ննջեցյալների գերեզմանից ելնելը և Տիրոջն ընդառաջ գնալը, նաև՝ տիեզերքի շփոթությունը հարության պատճառով, երբ կսասանվեն տարրեղեն արարածները, կգալարվի երկինքն ինչպես մագաղաթ, կնսեմանան լուսատուները, և կթափվեն խավարած աստղերը:
Իսկ արմավենիներով ընդառաջ ելնելը՝ խորհրդանշում է բոլոր սրբերի ընդառաջ ելնելը Տիրոջը՝ զանազան առաքինություններով հանդերձ, յուրաքանչյուրն իր բարի գործերն ունենալով իր ձեռքում, և լուսեղեն ամպերով նրանց երկինք բարձրանալը Քրիստոսին ընդառաջ:
Այս տոնը կիրակի ենք տոնում, որը տերունի օր է, որովհետև կիրակի օրն է լինելու համընդհանուր հարությունը, և ասվում է, որ այդ օրը լինելու է առանց երեկոյի:
Այս տոնը կիրակի ենք տոնում, որը տերունի օր է, որովհետև կիրակի օրն է լինելու համընդհանուր հարությունը, և ասվում է, որ այդ օրը լինելու է առանց երեկոյի:
Սաղմոսելը՝ «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն», առաջին գալստյան բարեբանությունն է, իսկ ասելը՝ «Օրհնեալ, որ գալոց ես», Երկրորդ գալուստն է խորհրդանշում, երբ աստվածաբար գալու է Տերը՝ Հոր փառքով, և բոլոր հրեշտակները Նրա հետ՝ հատուցելու յուրաքանչյուրին ըստ նրա կատարած գործերի:
Առավոտյան ժամերգությանը «Տէր յերկնից» շարականը երգելիս քահանաները զգեստավորված ելնում են ատյան՝ խաչով, Ավետարանով և բոլոր զարդերով հանդերձ, որը խորհրդանշում է Տիրոջ առաջին գալուստը, իսկ տասներորդ ժամին՝ Դռնբացեքի կարգի ժամանակ, խաչով ու խաչվառով ելնելը Երկրորդ գալստյան խորհուրդն ունի: Բարձրացրած խաչն օրինակն է խաչի նշանի, որը երևալու է ինչպես փայլակը երկնքից, իսկ ժամհարելը հրեշտակների փողի գոչումն է:

Այսօր ավանակով եկավ, իսկ այն օրը գալու է չորեքկերպյան աթոռով, և ամբողջ մարդկությունը Նրան ընդառաջ է ելնելու՝ հարություն առնելով գերեզմաններից, և դղրդալու են մեղավորները:
Տերն այսօր Երուսաղեմ գալով՝ դնում է Իր փրկագործության սկիզբը, վերստին ներգործելով արարածների վրա, որի մասին մարգարեն ասում է. «Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. եկե՜ք ցնծանք և ուրախանանք այսօր» (Սաղմ. ՃԺԷ 24): Նաև՝ «Մե՜ր Տեր Աստվածն երևաց մեզ, կատարեցե՜ք տոնն ուրախության մատղաշ ճյուղերով՝ մուտքից մինչև անկյունները սեղանի» (Սաղմ. ՃԺԷ 27): Իսկ մեկ այլ տեղում ասում է. «Թող այնժամ ցնծան անտառի բոլոր ծառերը Տիրոջ առջև, որ գալիս է» (Սաղմ. ՂԵ 13):
Комментариев нет:
Отправить комментарий