Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցասեր երիտասարդները Ավագ շաբաթ օրը միասնական ուժերով պատրաստվում էին Զատկական Ճրագալույցի ավետիսների երթին: Մի խումբ երիտասարդներ հանձն առան հանրապետության հրապարակում պատրաստել խաչի նշան, որի վրա վառվող կանթեղներն էին դրվելու:
Երեկոյան Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին, Քրիստոսի հրաշափառ Հարության Ավետիսը ստանալով՝ սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցասեր երիտասարդների երթը առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից: Ճանապարհին շարականներ երգելով և Հարության Ավետիսը տարածելով նրանք քայլեցին մինչև հանրապետության հրապարակ: Այնտեղ խաչ կազմեցին և աղոթելուց հետո իրենց ջահերն ու մոմերը նվիրեցին անցորդներին:
Комментариев нет:
Отправить комментарий