вторник, 29 апреля 2014 г.

ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄ ՔԱՀԱՆԱՅԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ

              Մի աշխարհական ականատես եղավ մի քահանայի, որ շնությամբ էր զբաղվում, սակայն երբ հաջորդ օրը քահանան պատարագ էր մատուցում, հույսով, առանց երկմտելու գնաց նրա մոտ և նրա ձեռքով հաղորդվեց: Եվ հաղորդությունից հետո քահանային աղաչում էր, որ իր բորոտությամբ վարակված ճակատը խաչակնքի, ինչը երբ արեց, բորոտությունը կեղևի պես ընկավ, և ճակատն առողջացավ:
           Արդարև, հիանալի են գործերը և լի` դատաստանն Աստծո. մեղանչել էր, սակայն առանց քահանայագործության շնորհի չմնաց, որովհետև միգուցե քահանաներին դատելու պատճառ ծնվեր: Զորությունն ուներ, որպեսզի իմանանք, թե երբ քահանաներին ենք մոտենում, ոչ թե մարդկանց, այլ Աստծուն ենք մոտենում, որ նրանց ձեռքով մեզ շնորհներ է պարգևում և մաքրագործում, և նա, ով նրանց հավատով է մոտենում, ինչ որ խնդրում է՝ ընդունվում է: Եվ քահանաների մեղքերը ո՛չ ուրիշների հավատքին են վնասում, ո՛չ էլ քահանայի վարքն է ինչ-որ կերպ օգնում մեր հավատքին, քանզի քահանան, որ մարդ է և տկարության ենթակա, չի կարող օգնել, ինչպես որ դու էլ` նրան, ում տկարությամբ հավասար ես:


աղբյուր՝ «ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ» (Բարոյախրատական պատումներ)

Комментариев нет:

Отправить комментарий