пятница, 11 апреля 2014 г.

ԱՌԱԿ ԽԱԲՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ


          Կատուն թախանձում էր ոզնուն.

          -   Որդուդ տուր ինձ հոգեզավակ, և դառնանք  բարեկամ :

          Եվ երբ բազում թախանձանքից հետո ստացավ ուզածը, ասաց . 

         -Որովհետև դժվարահամբույր է որդիդ, ուստի մերկացրու նրան փշերից, որպեսզի հեշտ լինի գրկել նրան ու գգվել:

          Ոզնին խաբվեց և, մերկացնելով որդուն փշերից, տվեց կատվին, որը կերավ իսկույն, իսկ ոզնին  հեռացավ կսկծալից լաց ու կոծով:


-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-.-

ԹԵ Ո՛ՐՆ Է ԻՐԱԿԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ


          Որսի ժամանակ բազեի ճանկերից ազատվեց հավբալի ձագը, և բազեն ասաց.

          - Թող  դա զոհ լինի Աստծուն:

          Հավբալի ձագը ծաղրելով նրան ՝ ասաց.

          - Ինչ որ ձեռքովդ  ես տալիս, ա՛յն է զոհ:


ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Комментариев нет:

Отправить комментарий