ԵՓՐԵՄ ԽՈՒՐԻ ԱՍՈՐՈՒ ՎԱՐՔԸ
Եկեղեցու 12 տիեզերական վարդապետներից է: Ծնվել է 4-րդ դարի սկզբին: Մկրտվել է ս. Հակոբ Մծբնայի կողմից, որի հետ էլ որպես ուղեկցորդ մասնակցել է Նիկիայի տիեզերական ժողովին:
Երբ նա ճգնում էր Եդեսիայի մերձակա լեռան վրա, բանսարկուն մեծ փորձություն էր պատրաստում նրա համար: Եկեղեցու տնտեսը, որը նույնպես Եփրեմ անունն էր կրում, ընկել էր շնության մեղքի մեջ, ու որպեսզի կոծկեն դրա օրեցօր երևացող նշանները, որոշում են մեղքը բարդել Եփրեմ Ասորու վրա: Նա փորձառությամբ հասկանալով, որ չարը ծուղակ է պատրաստել իր հոգու դեմ, և միայն Տերը կարող է ազատել իրեն, ապավինելով Աստծո նախախնամությանը, հանձն է առնում այդ հանցանքը ու երեխային վերցնում իր մոտ դաստիարակելու, մինչև Տերը ի հայտ կբերի մեղավորին: Եվ մի անգամ, երբ ժողովուրդը հավաքված էր եկեղեցում, նա մանկանը վերցրած գալիս է այնտեղ ու խնդրում թույլ տալ բեմից դիմելու ժողովուրդին: Նա բարձրացնելով մանկանը ձեռքերի վրա ասում է նրան.
- Երդվեցնում եմ քեզ մեր Տեր Հիսուսի անունով, հայտնի՜ր ճշմարտությունը և ասա´ ո՞վ է քո հայրը:
Եվ դեռ անխոս՝ մանուկը հատ-հատ արտասանում է. «Եփրեմը, եկեղեցու տնտեսը», և նույնը երեք անգամ կրկնելով, հոգին ավանդում է: Նրա թշնամինները, սարսափած տեսածից, լացով ներում են խնդրում սուրբից: Այդ օրվանից նրա սրբության փառքը տարածվում է ամենուր: Իսկ շուտով, Բարսեղ Մեծի կողմից սարկավագ ձեռնադրվելով, վերադառնում է Եդեսիա և ծառայում ժողովրդին:

Եփրեմ Ասորին վախճանվել է 378 թվին: Նրա թողած կենսաբուխ աղոթքները 16 դար շարունակ կրթել և զորացրել են Աստծո եկեղեցին:
Комментариев нет:
Отправить комментарий