пятница, 20 июня 2014 г.

Բարոյախրատական պատում 
«Հասկանում եմ և դրա համար էլ լռում  եմ»

           Երբ Բուդդան անցնում էր մի գյուղով, նրա հակառակորդները հավաքվում են և սկսում Բուդդային վիրավորել: Նա շատ հանգիստ լռում էր: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ. չգիտեին  ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է Բուդդային.

           - Դու, ինչ է, չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:

           - Հասկանում եմ և դրա համար էլ լռում  եմ, - պատասխանում է Բուդդան: -Եթե տաս տարի առաջ այդպես վարվեիք, ես կհարձակվեի ձեզ վրա. այն ժամանակ չեի հասկանում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող  ինքս ինձ պատժել: Դուք եք որոշում` վիրավորե՞ք  ինձ, թե ոչ: Բայց կընդունե՞մ ձեր վիրավորանքները, թե՞ ոչ` դա արդեն իմ գործն է: Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն:

Комментариев нет:

Отправить комментарий