вторник, 24 июня 2014 г.

ԱՌԱԿ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


           Երկրում կար շատ  բարձր ու անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն  հաստատել նրա վրա, որովհետև  լի էր նա ամենայն բարիքով: Սակայն  շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև  ուներ բազում ճանապարհներ:   Նրանք,  ովքեր  նրա  վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և  ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել,  այլ գավազանի  օգնությանբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա  և  հանգիստ կյանք վայելեցին:
      
          Այսպես թուլակազմները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ

Комментариев нет:

Отправить комментарий