ՀՈՒՆԻՍԻ 1-Ը՝ ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հունիսի 1-ին գեղեցիկ միջոցառում կայացավ մայրաքաղաքի սրտում՝ Կարապի լճի տարածքում: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի կողմից կազմակերպվել էր համերգ և ուրախ ժամանց փոքրիկների համար՝ նվիրված երեխաների պաշտպանության միաջազգային տոնին: Արարատյան Հայրապետական թեմի և Երևան հեռուստաընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր համերգ երիտասարդ երգիչ երգչուհիների մասնակցությամբ: Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդաց կառույցների համակարգող արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ընթեցեց թեմակալ առաջնորդի օրհնության խոսքն ուղղված մանուկներին, որից հետո մեկնարկեց համերգային ծրագիրը: Ամբողջ ընթացքում լճի շրջակա տարածքում թեմի երիտասարդները մանուկների հետ տարբեր խաղեր, երգ ու պարի մրցույթներ էին կազմակերպել: Փոքրիկները նաև առիթ ունեցան գուաշով ներկելու որպես նվեր իրենց համար պատրաստված գիպսե արձանիկներ ու գունազարդելու հետաքրքրական պատկերներ: Տեր Պետրոսն ամբողջ երեկոյի ընթացքում շրջում էր տարածքում զրուցում, օրհնում մանուկներին ու ծնողներին, խաղերի հաղթող փոքրիկներին հանձնում թեմի կողմից պատրաստված յուրօրինակ մրցանակներ: Մանուկների տոնին նվիրված այդ բարեգործական միջոցառումը կազմակերպել էր Արարարատյան Հայրապետական թեմի և Նավասարդ Սրբազանի կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий