ԱՌԱԿ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սոսի ծառի մոտ երկրագործները ջրում էին բամբակի արտը:
Նրանք պատվիրում էին միմյանց զգուշանալ բամբակենու ծառերը կոխ տալուց: Սոսին բարկացավ, որ ծառ են կոչում բամբակենուն և ասաց .
- Ինչպես կարող է դա ծառ կոչվել և համանուն լինել ինձ, որ հաստ եմ այսքան ու բարձր և շատ տեղ եմ բռնում:
Եվ բամբակենին անվախ ՝ արձակ ու համարձակ պատասխանեց .
- Դու բարձր ես, արդարև, ու հաստ, սակայն անօգուտ, ոչ շինության համար ես պիտանի և ոչ պտղաբերությամբ՝ գովելի, այրելու համար էլ անպետք ես: Այլ միայն թանձր ստվեր ունես, որի համար ավելի պարսավում են քեզ , քան թե գովում: Իսկ ես թեև փոքր եմ ու տկար, բայց բազմաշահ եմ և օգտակար բոլոր մարդկանց համար և պահպանելու, և քաղելու, և գործելու ժամանակ, և վերջում էլ դառնում եմ հագուստ, ինչպես ոչխարների բուրդը, կտավատի վուշը և շերամի մետաքսը: Մինչդեռ դու դրանցից ոչ մեկը չունես, բացի միայն խողակից:
Եվ այս հանդիմանություններից հետո սոսին լռեց:
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
Комментариев нет:
Отправить комментарий