суббота, 21 июня 2014 г.


ԱՌԱԿ


Ավազակը մի քահանայի բռնելով  կամենում էր սպանել նրան: Քահանան ուժ առավ, հաղթահարեց  ավազակին և, ինչպես պետք  էր սկսեց տանջել նրան:

Ավազակն աղաչում էր և  ասում.
- Չէ որ քահանա ես դու և միշտ ասում ես “խաղաղություն ամենեցուն” ու սրա նման շատ  բաներ, ուրեմն ինչու ես տանջում ու չարչարում  ինձ:

-   Ով դու չարագործ, - պատասխանեց քահանան, - ես հենց խաղաղություն պահպանելու  համար եմ տանջում քեզ, որովհետև  դու չես սիրում խաղաղությունը:

Комментариев нет:

Отправить комментарий