вторник, 10 июня 2014 г.

ԱՌԱԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


          Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ.ծառի բունը նրան ոստիկան թվաց: 
         Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց`սիրած աղջիկն է կանգնած: 
          Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: 
          Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: 

          Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Комментариев нет:

Отправить комментарий