вторник, 4 марта 2014 г.


Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները վերականգնում են Բուն Բարեկենդանի ժողովրդականությունը



      Մարտի 2-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Բուն Բարեկենդանը: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միություններն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջին անգամ կազմակերպել էին Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբություն` «Վերականգնում ենք ազգային տոները» խորագրով: Երիտասարդները նպատակ ունեն վերարթնացնել հայկական ազգային սովորույթներն ու տոները: 

       ԱՀԹ հոգևորականների ուղեկցությամբ տոնախմբությանը մասնակցում էր Տ. Նավասարդ սրբազանը: Ներկա էր նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը: 
   Երիտասարդները տոնը նշում էին «10-10» ձիարշավարանում` տոնի ավանդական բոլոր բաղադրիչներով. լարախաղաց` ծաղրածուի ու զուռնա-դհոլի երաժշտության հետ, հայկական խաղեր` աքլորակռիվ, լախտի, քաշոցի, ձիերով կոխ: Ժողովրդական տոնախմբության մաս էին դարձել նաև Քաջ Նազարի ու Ուստիանի կերպարները, ուրախ ծաղրածուները: 

  ԱՀԹ-ի երիտասարդներին միացել էին Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ «Նախնյաց հետքերով» մշակութային ՀԿ-ն ու «Պարենք հայերեն» նախաձեռնությունը: 
    Անցնող շաբաթվա ընթացքում ԱՀԹ երիտասարդաց միույթունները Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ բոլոր վարչական շրջաններում կազմակեպել էին տոնախմբություններ, որոնք ուղեկցվել էին ազգային երգ ու պարով, խաղերով ու հյուրասիրությամբ: 























շարունակությունն այստեղ՝  http://ararat-miutyun.blogspot.com/2014/03/blog-post_4216.html

Комментариев нет:

Отправить комментарий