Սբ. Հովհան Երուսաղեմի հայրապետի վարքը
Կիպրոսի Հայրապետ Սբ. Եպիփանը լսեց Երուսաղեմի Հայրապետ Հովհաննու մասին, որ նա արծաթասեր է և շատ ունեցվածքի տեր, բայց խիստ անողորմ է և անմարդկային: Այդ պատճառով Եպիփանը գրեց նրան` բաժանել և տալ իր ունեցածը աղքատներին ու ողորմություն անել կարոտյալներին, բայց Հովհաննը ուշ չդարձրեց այդ նամակին:
Շատ օրեր անց Սբ. Եպիփանը գնաց Երուսաղեմ: Մտավ քաղաքի եպիսկոպոս Հովհաննու տունը, և նա ընդունեց սուրբին ուրախությամբ և մեծ պատվով, տվեց նրան օթևանելու տեղ` շատ գեղեցիկ ու հարմարավետ: Ամեն օր Հովհանն իր սեղանին մեծարում էր Եպիփանին. նրա առջև դնում էին զանազան խորտիկներ արծաթե ամաններով` ըստ խորտիկների զանազանության և այլևայլ համի: Եվ մի օր Եպիփանը ասում է Հովհանին.
- Հա´յր սուրբ, ունեմ ինձ մոտ մարդիկ Կիպրոսում, տուր ինձ քո արծաթե անոթներից գեղեցիկները, որ տանեմ իմ տուն և դրանցով զարմացնեմ նրանց, բայց խնդրում եմ, որ ամենաթանկարժեքները տաս:

Հովհանը հրամայեց բերել Եպիփանի առաջ բազում արծաթե անոթներ:
Եպիփանն ասում է.
- Գիտեմ, որ սրանցից էլ գեղեցիկները կան քո տանը, հրամայի´ր բոլորը բերեն, որ տեսնեմ դրանք:
Հովհանն ասում է.
- Բավական են քեզ սրանք, տե´ր իմ:
Եպիփանն ասաց.
- Ո´չ, այլ բոլորը կտանեմ իմ տուն և կզարմացնեմ ինձ մոտ եկողներին Կիպրոսում, և որոշ ժամանակ հետո կվերադարձնեմ քեզ ամենը:
Հովհանը, համաձայնվելով, տվեց Եպիփանին 500 լիտր (*կշռի հին չափ, սիկղ) արծաթ, որը սուրբի սպասավորները տարան իրենց օթևանատեղերը: Եվ Եպիփանն ամբողջը վաճառեց Աստերիոսին` հռոմեացի արծաթագործին ու, վերցնելով վաճառածի գինն, ամբողջությամբ բաշխեց աղքատներին և կարոտյալներին:

Օրեր անց Հովհանն ասում է Եպիփանին.
- Վերադարձրու ինձ իմ արծաթը, տե´ր:
- Վերադարձրու ինձ իմ արծաթը, տե´ր:
Եպիփանը պատասխանում է.
- Դեռևս պետք է, տե´ր իմ:
Դրանից հետո անցան շատ օրեր: Եվ Խաչի գյուտի տոնին Եպիփանը Սբ. Հարության տաճարում աղոթում էր Սբ. Խաչափայտի մոտ: Հոհանը, մոտենալով նրան, ասաց.
- Չասացի՞ քե´զ, վերադարձրո´ւ իմ արծաթը:
Եպիփանն ասաց նրան.
- Չասացի՞ և ես, որ կվերադարձնեմ քո արծաթը, հա´յր:
Այնժամ Հովհանը բարկացած հարձակվեց Եպիփանի վրա և, քաշելով նրա փիլոնն, ասաց.
- Ո´վ խաբեբա´, չե´ս ելնի դուրս ու չե´ս նստի, մինչև վերադարձնես ինձ իմ արծաթը:
Թշնամաբար շատ անպատվեց և անկարգ խոսքերով ու նախատինքներով անարգում էր նրան մոտ 2 ժամ: Բայց Սբ. Եպիփանը չբարկացավ, այլ փչեց Հովհաննու երեսին, և նա իսկույն, կուրանալով, ընկավ գետին: Շուրջը գտնվողները զարմացան, այլև ձանձրացել էին, լսելով Եպիփանին ուղղված անարգանքները, որ Հովհանն էր տալիս ու ասում նախատինքի խոսքեր:
Եվ ապա, զղջալով, զգաստացավ Հովհանը, ընկավ Եպիփանի ոտքերը և աղաչում էր նրան, որ բացվեն իր աչքերը:
Եպիփանն ասաց.
- Գնա, երկրպագի´ր Սբ. Խաչին, և Աստված կտա քեզ քո խնդրածը:
Իսկ Հովհանը, համառելով, աղաչում էր Եպիփանին տալ նրան տեսնել: Այնժամ սուրբը սկսեց ուսուցանել նրան առաքինի վարք և ողորմության մասին խոսել, դրեց Հովհաննու աչքերին իր ձեռքերը, և բացվեց նրա աջ աչքը: Հովհանն աղաչում էր Սբ. Եպիփանին, որպեսզի մյուս աչքն էլ բացի:
Եպիփանն ասաց.
- Դա իմ գործը չէ, այլ Աստծո, որ խափանեց քո լույսը, որպեսզի զգաստանաս և ուղղվես:
Հովհանն, այսպես խրատվելով Եպիփանից, դարձավ սուրբ այր և ընտիր, զգաստացեալ Աստծո փառքի համար: Արեց բազում բարի գործեր բարի վարքով և, հասնելով բարվոք ծերության, հանգեց խաղաղությամբ ի Քրիստոս ու պատվով կարգվեց Երուսաղեմի սուրբ Հայրապետների դասը ` ի փառս Քրիստոսի մեր Աստծո:

աղբյուր՝ holytrinity.am
Комментариев нет:
Отправить комментарий