Մարտի 30
Դատավորի կիրակի
Մեծ Պահոց հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի: Այդ օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ եւ դատավորի մասին առակը (Ղուկ. 19 1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող եւ մարդկանցից չվախեցող դատավորին` իր դատն անելու: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:
Աղոթքը կրոնի հոգին է, ուղնուծուծը, կյանքը: Կրոնն առանց աղոթքի աներևակայելի է, քանզի կրոնի առարկան նույն ինքն Աստված է և հոգևոր կյանքը, իսկ աղոթքն անպայման ենթադրում է իր դիմաց աներևույթ հավիտենական Էակին ունենալ, Ով Արարիչն է տիեզերքի և Տերը կյանքի: Իսկ հոգևոր կյանքը և աղոթքը գրեթե նույնն են, ինչպես ընտանեկան կյանքը և սերը: Ըստ այսմ, առանց աղոթքի քրիստոնյան թռչուն է առանց թևի, ձուկ` առանց լողակի:
Комментариев нет:
Отправить комментарий