вторник, 4 марта 2014 г.


ՊԱՀՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՈՎՈՐԵՆՔ ԱՆՀԻՇԱՉԱՐ ԼԻՆԵԼ

      Մի կին այնքան բարկասիրտ էր, որ հազիվ թե մեկը կարողանար նրա հետ միաբանվել, սակայն իրեն սուրբ և աղոթասեր էր կարծում, քանզի մարմինը պահքով ճնշում էր, երկար աղոթում և այլ բարեգործություններ էր անում: Բայց մի գլխավոր թերություն ուներ. եթե որևէ մեկի կողմից մի անգամ վիրավորանքի էր ենթարկվում, նրա հանդեպ երբեք սեր չէր ցուցաբերում: Այսպիսի բարկությունն ու վրեժխնդրությունը ոչ ոք չէր կարողանում նրանից հեռացնել:
       Մի օր, երբ այս կինը մեծապես հիվանդացավ, խոստովանահայր խնդրեց և իր բոլոր մեղքերը խոստովանեց, բացի այս մեկից, որն ամենևին չհիշեց: Եվ երբ քահանան բացեց մասնատուփը, որ տերունական մարմինը ճաշակել տա, նա փակեց բերանը և երեսը դեպի պատը դարձրեց` ասելով.

– Ինչպես որ ես բազում անգամներ երեսս դարձնում էի ինձ վնաս պատճառողներից և երբեք սրտանց չէի ներում ու ամբողջապես սիրում նրանց, այլ միշտ բարկության մեջ էի և ուրիշներին էլ իմ բարկությամբ խռովեցնում էի, նույնպես և Աստված իր երեսը դարձրեց ինձնից. ո՛չ ինձ երբևէ մարդասիրապես կնայի, ո՛չ էլ Նրան երբևէ զվարթադեմ կտեսնեմ, այլ բարկացող բոլոր դևերի հետ կդատապարտվեմ և նրանց տանջանքներին մասնակից կլինեմ:

Комментариев нет:

Отправить комментарий