ԽՐԱՏ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մի մարդ, որ վաշխ ու տոկոսներ էր վերցնում, ում քահանան միշտ խրատում և ապաշխարության էր հորդորում, իսկ նա ասում էր.
– Լա՛վ, լա՛վ, կգա ժամանակը, կապաշխարեմ:
Նույնը նաև հիվանդության ժամանակ էր ասում: Իսկ քահանան, տեսնելով դրա վտանգը, ջանադրությամբ նրան ստիպում էր, որ ապաշխարի: Եվ երբ արդեն մահամերձ էր, քահանան դարձյալ փորձեց նրան խոստովանության ու ապաշխարության բերելու: Իսկ նա աղաղակեց.
– Ո՛վ ապաշխարություն, ո՞ւր ես: Այլևս չեմ կարող ապաշխարել: Եվ սա Աստծո արդար դատաստանով է, քանի որ չկամեցա այն ժամանակ, երբ կարող էի ապաշխարել:
Այս ասելով էլ՝ մեռավ:
Комментариев нет:
Отправить комментарий