02.12.2013թ. - Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ
Ս. Գենարիոս անունը լատիներեն Յանվարիոս է, իսկ իտալերեն՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Չարչարանքների է ենթարկվել Տիմոթեոս կառավարչի կողմից։ Երբ Տիմոթեոսը պատժվում է կուրությամբ, հեզաբարո Գենարիոսը բժշկում է նրան և այդժամ շուրջ 5000 մարդ հավատում է Քրիստոսին, բայց եպիսկոպոսն, այնուամենայնիվ, գլխատվում է (305թ): Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում` հատուկ փոքր սրվակի մեջ:
Ս. Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր: Նա հոր նման Աստծուն էր պաշտում, գաղտնի քրիստոնյա էր: Ի պատիվ հաղթանակի, Դեկոս կայսրը նրան կանչել է Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու: Մերկերիոսը հրաժարվել է հեթանոսական կուռքերին զոհեր մատուցելուց և բացահայտ հայտարարել իր քրիստոնյա լինելու մասին, ինչի արդյունքում էլ դատապարտվել է անհավատության մեջ և ուղարկվել Կեսարիա, ուր և, բազում տանջանքների է ենթարկվել։ Նրա ձեռքերը կապել են և կրակի վրա այրել, սակայն հաջորդ օրը նա կենդանի ու բուժված է եղել և վկայել, որ Աստված է իրեն փրկել: Այդ ժամանակ կայսրը հրամայել է շիկացած շամփուրներով այրել նրա մարմինը և կտրել գլուխը: Սուրբ վկան նահատակվել է 250 թվականին:
Ս. Հակովկ Պարսիկը (421 թ.) քրիստոնյա էր և բարձր պաշտոն էր զբաղեցնում պարսից արքունիքում։ Արշավներից մեկի ժամանակ, երկյուղելով թագավորի դաժանությունից, նա զոհ է մատուցում կուռքերին։ Կինը և մայրն ապաշխարության կոչով մի նամակ են գրում նրան, ինչից հետո, գիտակցելով իր մեղքի ծանրությունն, իրեն հռչակում Է քրիստոնյա և ենթարկվում դաժան մահապատժի։
Ս. Իրավափառը նահատակվել Է Դեկոս կայսեր օրոք։ Նա հովիվ է եղել և հալածանքների ժամանակ իր մոտ ապաստան է տվել մի քրիստոնյայի, ինչի համար և տանջանքների է ենթարկվել ու նահատակվել։

Комментариев нет:
Отправить комментарий