ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երկու օտարական մուրացկան, պատառոտված զգեստներով և առանց շապկի Հայր Իսահակի մոտ գալով, մերկ էին երևում և նրանից ողորմություն էին խնդրում: Եվ մինչ նրանից հանդերձանք էին խնդրում, Աստծո մարդը նրանց ասածները լռությամբ ունկնդրեց և, կանչելով իր մոտ աշակերտներից մեկին, նրան ասաց.
– Գնա՛ անտառ և այնտեղ` այսինչ տեղում, երկճղանի ծառ կգտնես և առնելով հագուստները, որ այնտեղ են գտնվում, կբերես այստեղ:
Եվ երբ աշակերտը գնաց գտավ ամեն բան, ծածուկ բերեց հոր մոտ: Նա էլ, առնելով դրանք, մերկ ու մուրացիկ աղքատներին ասաց.
– Առե՛ք, քանի որ մերկ եք, առե՛ք և հագե՛ք:
Իսկ նրանք, այս տեսնելով, ճանաչեցին այն, ինչը որ իրենք էին դրել, և սաստիկ վախեցան:
Եվ այսպես, նրանք, որ դավաճանությամբ ուրիշների հանդերձանքն էին խնդրում, ամոթով իրենցը վերցրին:
Комментариев нет:
Отправить комментарий