пятница, 6 декабря 2013 г.

Խրատ ԱՆԶՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


      Մի մարդ կյանքի բոլոր օրերին գարշելի արարքներ էր կատարում և չէր կամենում ապաշխարել, իսկ երբ նրան խրատ էին տալիս, սովորաբար պարծենալով` ասում էր.

      – Իմ մահվան վերջնակետում միայն երեք բառ կասեմ և կփրկվեմ:

       Արդ, այս մարդը, որ դեռ չէր ծերացել, մինչ ձի հեծած` գնում էր, ելավ մի խարխլված կամրջի վրա: Հանկարծ ձին սկսեց վտանգի ենթարկվել: Տերը փորձեց նրան վեր հանել, սակայն ապարդյուն: Եվ տեսնելով, որ ձին անկասկած ջուրն էր ընկնելու, բաց թողնելով` աղաղակեց.

       – Սատանա՛, ա՛ռ ամենը:

      Եվ այսպես, այս երեք բառերով էլ ընկավ ջուրն ու կորստյան մատնվեց:

Комментариев нет:

Отправить комментарий