воскресенье, 8 декабря 2013 г.

ԱՌԱԿ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


      Մի եղբայր վանահորից վանքից երբեք չելնելու պատվեր էր ստացել, բացի անհրաժեշտության պարագայից: Իսկ նա, մշտապես այլևայլ պատճառներ գտնելով, վանահոր հրամանով քաղաք և ուրիշ տեղեր էր գնում, ուր որ հաճելի էր թվում իրեն:

      Մի օր դիվահարի հանդիպեց և մարդկանց աղաչանքներից հարկադրվեց դևը հանել: Հրաժարվել չկարողանալով` եկավ դիվահարի մոտ և, ընթերցելով Հովհաննեսի Ավետարանի սկիզբն ու կատարելով այլ աղոթքներ, դիմեց դևին՝ ասելով.

       – Սուրբ հնազանդության զորությամբ հրաման եմ տալիս քեզ, որպեսզի այս մարդուց ելնես:

       Դևն այսահարի բերանով պատասխանեց.

      – Սուրբ հնազանդության զորությամբ ի՞նչ ես կամենում հրամայել ինձ դու, որ երբեք ճշմարիտ հնազանդ չես եղել:

      Եվ վանականն ամոթահար հեռացավ:

     Այստեղից հայտնի է, որ եթե նա ճշմարտապես հնազանդ լիներ իր առաջնորդին, դևն էլ ստուգապես կհնազանդվեր իրեն:

Комментариев нет:

Отправить комментарий