четверг, 12 декабря 2013 г.

12.12.2013թ. - Պահք: Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օր


    Սուրբ Եվստրատիոսը, Օգսենտիոսը, Եվգենիոսը, Ովրեստեսը և Մարդարիոսը թեև հայտնի են հունական անուններով, սակայն հայազգի վկաներ են Սեբաստիա քաղաքից, որոնք հալածվել և նահատակվել են Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի հալածանքների շրջանում: Այս հալածանքները հատկապես սաստիկ են եղել կայսրության ծայրամասերում` այդ թվում և Փոքր Հայքում ու Կապադովկիայում:

   Փոքր Հայքի Սատախ քաղաքի զինվորական հրամանատարը Եվստրատիոսին այրում է խարույկի վրա այն բանի համար, որ վերջինս հալածող Լիսիային անվանարկել էր որպես հեթանոս և մերկացրել նրա կռապաշտությունը: 

    Անմարդկային տանջանքների ենթարկվելով` նահատակվում են նաև Օգսենտիոս քահանան, Եվստրատիոսի ընկեր Եվգենիոսը, նրա ծառաներից Մարդարիոսը և Ովրեստես անունով մի զինվորական, ում վզին խաչ էին նկատել:


   Հայ Եկեղեցին ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակը տոնում է Հիսնակաց 3-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը։

Комментариев нет:

Отправить комментарий