вторник, 24 декабря 2013 г.

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

ԹՈՒՐՔԻԱ, Զմյուռնիա 



    Ապանոս տեղափոխված հայ բնակչության մեծամասնությունը սկզբում բնակվում էր Բասմանե (Հայնոց) կոչված հայկական թաղամասում: Սկզբում կրոնական կենտրոնը եղել է Սուրբ Ստեփանոս հայկական տաճարը: Տաճարի ճարտարապետներն են եղել Սիմոն Կեսարացին, Պոլսի հանրահայտ Կոնտիկ Մինասն ու նրանց հետ աշխատած Մելքոն Երամյանը:
      Գլխավոր մուտքից դեպի աջ և ձախ տարածվող սյուների ազատ տարածության մեջ հանգչում են Պողոս Թաքթաքյան և Մելիքսեթ Մուրադյան քահանաները:
Եկեղեցու շրջապատված է ընդարձակ այգիերով և գերեզմանոցով: Շիրմաքարերի վրա կարելի է կարդալ 1555-1567 թթ.: Իսկ Ջուղա, Թիֆլիս, Երերուկ, Կարպի, Ղափան, Գանձակ, Նախիջևան, Գողթն, Աստապատ, Շաշիգետ և նմանատիպ անունները, որոնք կարելի է կարդալ, մատնանշում են, որ Զմյուռնիայում բնակված հայերը եկել են Կուրի, Երասխի և Սևանի շրջակայքից: Գերեզմանոցում հոգևոր առաջնորդների կողքին ամփոփված են պետական գործիչներ և գրողներ:

ԲՈԻՂԱՐԻԱ ՊԱԶԱՐՋԻԿ (2011Թ)


 

 ԲԵՐԿՐԻ


(Վասպուրական նահանգի Առբերանի գավառ)

  Այն կոչվում է նաև Տեր Հուսկանորդու վանք։ Գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի (Տարբերունի) գավառում, Արգելանի Ս. Աստվածածին վանքի մոտ։ Վերջինիս հետ ընդհանուր միաբանություն է ունեցել։       Հիմնվել է XIII դ, Տեր Հուսկանորդի (ս. Ստեփանոսի) գերեզմանի վրա (մոտ 1251-ին)։ Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի։ 
      Վանքի՝ այսօր կանգուն Ս. Ստեփանոս եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որին հյուսիսից կից է ս. Ստեփանոսի թաղածածկ դամբարանը։ Մոտակա ժայռերին փորագրված են XV դ խաչքարեր:


Արևմտյան Հայաստան ԱԳԱՐԱԿ



     
1914 թ. տվյալներով Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների թիվը 2549 էր: Դրանց մեծ մասը թալանվեց, այրվեց կամ ավերվեց եղեռնի ժամանակ: Ոչնչացվեցին հազարավոր ձեռագիր մատյաններ:
  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալներով 1923 թ. հետո պահպանված 913 կառույցներից 464-ը ամբողջովին անհետացել են, 252-ը դարձել ավերակ, 197-ը հիմնովին նորոգման կարիք ունեն: Հիմնովին քանդված են վաղ քրիստոնեական ճարտարապետության հուշարձաններից` Ագարակի Սբ. Ստեփանոս Նախավկա (VII դ.), Ալամանի Սբ. Անանիա (637 թ.), Շիրակավանի Սբ. Փրկիչ եկեղեցիները (890 թ.), Բագավանի Սբ. Հովհաննես տաճարը (VII դ.), Բագարանի Սբ. Թեոդորոս եկեղեցին (VII դ.):
   Հրետանային զինավարժություների թիրախ դարձան և ավերվեցին IX-XI դդ. Խծկոնքի վանքային նշանավոր համալիրի հինգ եկեղեցիներից չորսը` Սբ Կարապետը (VII դ.), Սբ Աստվածածին (955 թ.), Սբ Ստեփանոս (X դ.), Սբ Գրիգոր Լուսավորիչը (X դ.), զգալիորեն տուժեց նաև նշանավոր Սբ Սարգիսը (1027 թ.):
  Քանդված են Նարեկավանքը, Հակոբավանքը, Մշո Սբ. Առաքելոց և Սբ. Կարապետի վանքերը, Անիի Սբ. Փրկչի և Հովվի եկեղեցիները: Ծպնիի VII դարի եկեղեցին և Կարսի Առաքելոցը (X դ.) վեր են ածվել մզկիթի:

Նախիջևանի ԻՀ, (ներկայիս Ադրբեջանի տարածք) Ագուլիս


 Հորինվածքով եկեղեցին քառամույթ գմբեթակիր բազիլիկա է։ Կառուցվել է սրբատաշ բազալտի և վարդագույն քարից։ Մուտքը գտնվում է հարավային, արևմտյան և արևելյան կողմերից։ Գմբեթը քարից է։ Հարավային պատին կան արձանագրություններ։ 1986 թվականի դրությամբ, մուտքի մոտ գտնվող երեքհարկանի զանգակատունը ամբողողվին ոչնչացված էր, իսկ եկեղեցին գտնվում էր կիսավեր վիճակում։ Եկեղեցու հետագա ճակատագիրն անհայտ է , հավանաբար այն արդեն ամբողջողվին ոչնչացված է։1920-ական թվականներից հետո տեղահան են արված և անհետ կորել են արևմտյան, հարավային մուտքերի կամարների տակ եղած կոմպոզիցիոն պատկերաքանդակները։ Մուտքերի և պատուհանների շուրջը, ինչպես նաև եկեղեցու ճակատներում կան զարդաքանդակներ։ Շրջակայքում գտնվում է եկեղեցապատկան շինությունների, համալիրի պարիսպների ավերակները։ Ըստ վկայության, ավերված է եկեղեցու հարավային մուտքի առջևի եռահարկ զանգակատունը, փլված է եկեղեցու ծածկի արևմտյան մասի մի հատվածը, ունի ճեղքեր։


ԻՐԱՆ, Ք. Դարաշամբ

     Սուրբ Ստեփանոս վանքը (նաև՝ Մաղարդավանք) 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Իրանի հյուսիսում, 15 կմ դեպի հարավ-արևմուտք հեռավորության վրա Ջուղա քաղաքից, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ բնակավայրից (այժմ՝ լքված) մոտ 1 կմ արևելք։
      Հետագա դարերում մի քանի անգամ վերանորոգվել է։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության համաշխարհային ժառանգության մեջ, Սուրբ Թադևոսի վանք և Ծոր Ծոր վանքերի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։

  Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը։ Գրավոր առաջին տեղեկությունը Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի 976-ի կոնդակն է, որով հաստատվել են վանքին հարկատու կալվածքների սահմանները։ Նույն թվականին վանքը վերահաստատել և վերաշինել է Բաբկեն եպիսկոպոսը։

    Ս. Ստեփանոս եկեղեցու օծմանը ներկա են եղել Խաչիկ Ա Արշարունին և Հայոց Աշոտ Ողորմած թագավորը, որոնք վանքին ընդարձակ տիրույթներ են նվիրել։ Աշոտի դուստր Հռիփսիմեն 981-ին վանքին կտակել է Աստապատի իր դաստակերտը, այգիներ, արտեր։ Կտակում նշվում է, որ վանքապատկան երեք եկեղեցիները՝ Ս. Ստեփանոսը, Ս. Աստվածածինը և Ս. Գևորգը, խարխուլ էին, և գլխ. եկեղեցին (Ս. Ստեփանոսը) նորոգել է իր հայրը։ 

       XIII– XIV դդ. վանքը հայտնի մշակութային կենտրոն էր, 1332-ին այնտեղ տասից ավելի վանականներ ձեռագրեր են ընդօրինակել, գործել է դպրոց։ 

       XVI դ. վանքը խարխուլ էր, 1589-ին Մարտիրոս վարդապետը նորոգման աշխատանքներ է կատարել։ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը 1631-ին վանքին դրամահավաքի իրավունք է տվել և հորդորել ժողովրդին՝ օժանդակել այս կարևոր հոգևոր կենտրոնի պահպանմանը։ 

      Ըստ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցու, 1633-ին վանահայր դարձած Հակոբ Ջուղայեցին (ապագա կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցի) մինչև հիմքերը քանդել է վանքի եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նոր եկեղեցի, պարիսպներ և նրանց կից բնակելի ու օժանդակ շենքեր։ Ըստ Ս. Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի արձանագրության, դա կատարվել է 1643–55-ին, սակայն շինարարությունը շարունակվել է մինչև 1662-ը։ Հակոբ Դ Ջուղայեցու Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց (1655) հետո վանքի շինարարությունը շարունակել են Հովհաննես, Պետրոս և Հակոբ Շամբեցի վանահայրերը. կառուցել են արևմտյան պարիսպը, սեղանատունը, խցերը և զանգակատունը։ 1759-ին վանքի շենքերը վնասվել են երկրաշարժից։ Ս. Ստեփանոս եկեղեցին հետագայում նորոգվել է 17041826 և 1865-ին, հյուսիսային բակի սենյակները նորոգվել են 1832-ին, իսկ 1840-ին երկրաշարժից վնասված զանգակատունը՝ 1879-ին։ 

       1917–21-ին թուրքերը չորս անգամ թալանել են վանքը և հրկիզել գրադարանը։ 1973-ին մինչև վանքը կառուցվել է ավտոխճուղի։ 1983-ին, իրանահայ համայնքի և «Երկիր և մշակույթ» (Փարիզ) կազմակերպության նյութական օժանդակությամբ Իրանի պետական «Միրասե ֆարհանգի» («Մշակութային ժառանգություն») հաստատությունը թիթեղապատել է տանիքները, հենակներով ամրացրել զանգակատան խարխլված կամարները, վերակառուցել արևելյան բակի քանդված խցերը, վերանորոգել խոհանոցն ու սեղանատունը:

Գարդմանքի Փիփ գյուղ


    Հայկական առաքելական եկեղեցի է Գարդմանքի Փիփ գյուղում։ Շինարարության սկիզբը հայտնի չէ, բայց կառուցումը ավարտվել է 1849 թ.-ին, իսկ փոքրիկ զանգակատունը կառուցվել է ավելի վաղ՝ 1847 թ.-ին ժողովրդի և տփխեսցի Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կա արձանագրություն։ 
      Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով։ Կառուցողական առավել պատասխանատու հանգույցներն ու գմբեթն իրականացվել են սրբատաշ քարով։ 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով։ Այստեղ է պահվել չորս ձեռագիր ավետարան։, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Հայտնի է, որ 1862 թ.-ին եկեղեցին նորոգվել է և գործել մինչև 1928 թ.-ն ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել։ Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին 1849 թ.-ին թվագրվող արձանագրությունն է՝ «ՌՄՂԸ թվին»։ 
      Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց և Փիփ գյուղի հայությանը բռնագաղթեցնելուց հետո, եկեղեցին վերածվել է անասնագոմի՝ չնայած այն հանգամանքի, որ Բաքվի իշխանությունները այն անվանում են «իրենց նախնիների կառուցած ալբանական եկեղեցի»։


Ռուսաստանի Դաշնություն, Ք. Կալինինգրադ

       Հայ Առաքելական եկեղցու տաճար Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում: ՀԱԵ առաջին տաճարն է Մերձբալթիկայում, տարիքով ավելի մեծ էՌիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿՈՏԱՅՔԻ մարզ


   Ք. Աբովյանի Սբ. Ստեփանոս եկեղեցին գերանածածք տանիքով եռանավ բազիլիկ ոճի է: Այն հիշատակված է Արտակ Արքեպս. Սմբատյանցի «Ճանապարհորդություն Գեղարքունյաց գավառով» գրքում, սակայն եկեղեցու կառուցման տարեթվի մասին ոչ մի հիշատակություն չկա:  
     Հիշատակություն կա միայն եկեղեցու դիմացի բլրի ետևում գտնվող սեպագիր արձանագրությամբ քարի մասին: Եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա գրված է 1851թ., որն ամենայն հավանականությամբ զանգակատան կառուցման տարեթիվն է: Այն իր կանոնավոր շարվածքով տարբերվում է եկեղեցու շարվածքից: Զանգակատնից ձախ գտնվում է Աստվածամոր Տաճարաբակցի քահանայի տապանաքարը թվագրված 1689թ., որը ենթադրել է տալիս, որ այդ ժամանակ եկեղեցին եղել է: Եկեղեցու պատերի անկանոն շարվածքը և վերը նշվածը ենթադրել է տալիս, որ այն մոտ 17-րդ դարի եկեղեցի է:
      Սովետական միության տարիներին եկեղեցին չի գործել: Տարածքը վերածվել է գերեզմանատան, և արդյունքում եկեղեցին շրջապատված է գերեզմաններով:
   1986թ.–ին մի շարք հավատավոր մարդկանց ջանքերի շնորհիվ եկեղեցին վերաբացվել է:
       2001թ.-ին կառուցվել է եկեղեցու գավիթը արևմտյան մասում:

       2010թ.-ին եկեղեցու ներսը վերակառուցվել է:

 Արագածոտնի մարզ Չքնաղ գյուղ (5 դ.)




 Արագածոտնի մարզԿոշ գյուղ


  Կոշի Ս. Ստեփանոս վանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ գյուղից հյուսիս-արևելք, ձորալանջին: Վանքի եկեղեցին (VII դ.) կառուցված է դեղնակարմրավուն ու դարչնագույն սրբատաշ տուֆից և ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, խորանի երկու կողմերում ավանդատներով ու միակ` հարավային մուտքով: Եկեղեցուց արևելք մատուռի ավերակներն են, դեպի արևմուտք` XIII դ. խաչքարերով և փոքր մատուռով վանքի գերեզմանոցը: Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում կոպտատաշ բազալտից, կրաշաղախով շինված, ներսից սվաղած, թաղածածկ ջրամբարն է (4.8x13.5 մ ներսի չափերով, 2.85 մ բարձրությամբ): Վանքը 981-ին որպես նվիրատվություն ստացել է հողատարածքներ, ջրաղաց, այգի, իսկ 1649-ին` այգի և ձիթհանք: Կոշի Ս. Ստեփանոս վանքը գործել է մինչև XVIII դ.: 1970-1973-ին նորոգվել են եկեղեցու պատերը և ծածկերը, 2007-2008-ին վերականգնվել է վանքի գմբեթը:
 Եկեղեցու ներսում պահպանվել են VII դ. որմնանկարների հատվածներ. խորանին «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքն է, իսկ արևելյան լուսամուտի երկու կողերին կրկնակի պատկերված է Քրիստոսը, որը տեքստով մագաղաթե գալարը մեկնում է իրեն մոտեցող առաքյալներին (երկու կողմից` վեցական): Դա «Տերը տալիս է օրենքը» պատկերագրության ինքնատիպ տարբերակն է` կատարված գծային-գրաֆիկական եղանակով, որը որմնանկարին հաղորդում է հարթապատկերային բնույթ:

 Արարատի մարզ


     Սբ. Ստեփանոս եկեղեցին Աղջոց վանական հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Գտնվում է ՀՀ Արարատի մարզում` Խոսրովի պետական արգելոցի տարածքում /Գեղարդից 7 կմ հարավ, Գառնիից 5-6 կմ հարավ-արևելք/:       Կառուցվել է 13-րդ դարի սկզբին` Զազա իշխանուհու պատվերով: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, չորս ավանդատուն: Գավիթը /13-րդ դ. երկրորդ կես/ գտնվում է գլխավոր եկեղեցուց արևմուտք, պահպանվել է պատերի մի մասը: 
      Սբ. Ստեփանոսի հյուսիսային պատին կից կառուցվել է Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին: Ուշագրավ են եկեղեցու մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները: Սբ. Ստեփանոս եկեղեցին ավերվել է 1679 թ. երկրաշարժից:

Արմավիրի մարզ Գ.Դողս

      Գյուղի Ս.Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում Սիմեոն Երևանցի Կաթողիկոսի օրոք: Ներկայումս եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում:

Շիրակի մարզ

Լմբատավանքը (կամ Լմպատի վանքի Ս.Ստեփանոս եկեղեցի) գտնվում է Շիրակի մարզում, Գյումրիին բավական մոտ։ Համեմատաբար լավ պահպանված 7 րդ դարի եկեղեցի է` Արթիկ քաղաքից հարավ-արևմուտք 1 կմ հեռավորության վրա: 

       Լմբատավանք եկեղեցին իր տեսակի մեջ սակավաթիվ հանդիպող, բավականին փոքր, արտաքինից և ներսից խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր կառույց է, մի խորան ունեցող հայկական եկեղեցի է: Ճարտարապետական առանձնահատկություններն են հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով (եզակի է Հայաստանում), արևելյան միակ խորանը՝ առանց լուսամուտի (գոյություն ունեցող բացվածքը արված է հետագայում)։

  Եկեղեցին կառուցված է Արթիկի տուֆ քարով, որոշ մասերում քարերի կառուցվածքը այնպես է դասավորված, կարծես նրանք ավելի հին ծագում ունեն և ունեն կիկլոպյան կառուցվածքին բնորոշ առանձնահատկություներ: Միջնադարյան հայկական եկեղեցիներին բնորոշ Լմբատավանքում ևս աչքի ընկնող հատվածը բավական մեծ գմբեթն է: Եկեղեցուն բավական մոտ կարելի է գտնել նաև բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր:
      Եկեղեցու ներսում կան մի շարք հազվադեպ հանդիպող որմնանկարներ: Ըստ արձանագրության, գմբեթը 10դ. վերանորոգվել է։ Ներդաշնակ ծավալներով, դեկորատիվ գեղանկար տարրերով վերձիգ կառույցն ունի զուսպ և խոհական կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմբատավանքի կառուցման ժամանակաշրջանի որմնանկարների մնացորդներ (7դ.), կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ, բոցի լեզուների ֆոնի վրա։ 

 Տող, ԼՂՀ 

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Տող, ԼՂՀ (Հայաստան)
     Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղի հարավ-արևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտակայքում: Համաձայն մուտքի տիմպանի (ճակատամասի) արձանագրությանը, եկեղեցին 1747թ. վերանորոգել են մելիք Եգանը և նրա որդի մելիք Եսային: 


      Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է ավելի վաղ` միջնադարյան մայր տաճարի տեղը, որն իր հերթին, պատմիչների կարծիքով, կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքերի վրա: Միջնադարյան եկեղեցու գոյության մասին վկայում են ապսիդի քարի շարվածքի տակ երևացող գմբեթավոր եկեղեցու պատերի հիմքերը: Բացի այդ հին կառույցի հետքերը կարելի է տեսնել եկեղեցու հարավային պատի տակ: 



  Սուրբ Ստեփանոս եկեղեցին ուղղանկյուն կամարակապ դահլիճ է: Ավանդատները գտնվում են արևելյան մասում: Պատերը կառուցված են կոպտատաշ քարերից, որոնք մնացել են քանդված եկեղեցուց: Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան:   
   Խաչքարերի յուրահատուկ հավաքածու (51 հատ) տեղադրված է եկեղեցու պատերի մեջ: Այստեղ կան ինչպես արխաիկ հավասարաթև խաչեր, այնպես էլ XVIII դարի դասական հորինվածքներ: 



   Եկեղեցու տարածքը ծածկված է գերեզմանաքարերով, որոնք քարի վրա փորագրման միջնադարյան արվեստի վառ օրինակներից են: Այստեղ պատկերված են շքեղ խնջույքի պատկերներ, հեծյալներ, զինվորներ, երաժիշտներ և որսկաններ. ամենայն հավանականությամբ թեմատիկորեն կապված հանգուցյալների կյանքի հետ: 




Комментариев нет:

Отправить комментарий