среда, 18 декабря 2013 г.

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


      Մի մեղավոր մարդ, որ իր դստերն ապականել էր, եկավ եպիսկոպոսի մոտ` իր հանցանքները խոստովանելու: Արդ, մեծ և զարմանալի զղջմամբ ու հորդահոս արտասուքով խոստովանեց և հարցնում էր.

   – Սոսկ զղջմամբ ու չարչարանքներով արդյոք կարո՞ղ եմ Տիրոջից թողություն գտնել:

      – Դա անկասկած այդպես է, – պատասխանեց եպիսկոպոսը, – եթե կամենում ես այդպիսի հանցանքներիդ համար ապաշխարել:

      Եվ նա ի խորոց սրտի աղաղակեց` ասելով.

      – Կամենում եմ, նույնիսկ եթե հազար անգամ մահ հանձն առնել հրամայես:

     Իսկ եպիսկոպոսը, թշվառականին գթալով, մանավանդ երջանիկ մեղավորին, ասում է.

      – Ես էլ քեզ ընդամենը յոթ տարվա ապաշխարություն եմ տալիս:

      Այդ ժամանակ նա ասաց.

      – Դա ի՞նչ է որ, ինձ` մեծագույն չարագործ մեղավորիս համար ընդամենը յո՞թ տարվա ապաշխարություն ես սահմանում. թե որ մինչև աշխարհի վերջն էլ կենդանի մնայի, այդքան չարագործությունները քավել չէի կարողանա:

      Ապա եպիսկոպոսը պատասխանեց.

      – Գնա՛ և միայն հաց ու ջրով երեք օր պահք պահիր:

     Այդ ժամանակ մարդն, առավել ողբալով և կուրծք ծեծելով, աղաչեց, որ փրկության ապաշխարությունն առաջնորդի իրեն: Իսկ եպիսկոպոսը, չափազանց զարմանալով և սաստիկ ուրախանալով, նրան պատվիրեց, որ գնա և միայն «Հայր Մեր»–ն ասի և ստուգապես իմանա, որ իր մեղքերը ներված են: Իսկ մարդն այդ ուժգին աղաղակով գետին ընկավ և հոգին ավանդեց: 

     Ուստի անկասկած պարզորոշ է, որ նա այսօրինակ ապաշխարությամբ ընդունելի եղավ Աստծուն և փոխադրվեց անանց կյանք:

Комментариев нет:

Отправить комментарий