понедельник, 16 декабря 2013 г.

      Քրիստոսի մարմնի զորությունը 


      Մի կին, ում դեմ սատանան զանազան հնարքներով պատերազմում էր, որպեսզի իրեն կախի, մի օր, պատարագի ժամին, հարմար ժամանակ և պահ գտավ, ամբողջ ընտանիքը տնից հանեց, պարանը գերանից կապեց և դուռը փակեց: 
 Եվ երբ իրեն կապելով պարանից` կամենում էր իրեն ցած իջեցնել, լսեց զանգակի ձայնը, որ հնչում էր Քրիստոսի մարմինը բարձրացնելու պահին, և ինչպես սովոր էր` ասաց.

       - Հիսո'ւս Քրիստոս, կենդանի Աստծո Որդի, ողորմի'ր ինձ:

      Եվ ահա անմիջապես գերանն ընկավ, իսկ դևերը, բարձր ձայն հանելով, տնից փախան` աղաղակելով.

       - Քրիստոսի մարմնի զորությունը քեզ հավիտենական կորստից ազատեց:

Комментариев нет:

Отправить комментарий