суббота, 28 декабря 2013 г.


ԱՅՑ ՄԱՆԿԱՏՈՒՆ



       Երեկ՝ 27.12.2013թ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի բարի ցանկությամբ և օրհնությամբ, թեմական երիտասարդական հոգևոր խորհուրդը՝ եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներով, և «Շողակն Արարատյան» թերթի գլխավոր խմբագիր Հասմիկ Եղիազարյանը՝ առաջնորդությամբ արժանապատիվ Տեր Պետրոս ավգ. քհն. Մալյանի, այցելեցին Երևանի Նորքի 2-րդ մանկատուն՝ շնորհավորելու մանկատան սաներին Նոր Տարվա և Սբ. Ծնունդի առիթով: Միջոցառմանը մասնակցում էր Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Զաքարիա քհն. Ավետիսյանը: 
      Սրբազան Հայրը քաղցր նվերներ և հաճելի անակնկալներ էր պատրաստել փոքրիկների համար: Մանկատան սաներն էլ իրենց անակնկալները՝ երգերի ու ոտանավորների տեսքով նվիրեցին հյուրերին: Հեքիաթի հերոսներ, Ձմեռ Պապ ու Ձյունանուշիկ, տոնածառ, գունավոր փուչիկներ, մանուկների ուրախ և փայլող աչքեր… Մթնոլորտը երկուստեք այնքան ջերմ ու բարի էր, լցված անմնացորդ սիրով, որ պարզ չէր, թե ով էր ում ուրախացնում: 
           Ափսոս, որ ժամանակը շատ շուտ անցավ:
     Հրաժեշտի պահին փոքրիկների երջանիկ ժպիտներն ու պսպղացող աչուկները մի բան էին ասում. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ»:
     

















     

Комментариев нет:

Отправить комментарий