09.11.13թ. - Հրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օր
Երկնային զորք կամ երկնային էակներ արտահայտությունը մեզ ավելի հասկանալի հրեշտակներն են։
Հրեշտակ եբրայերեն նշանակում է պատգամավոր, պատգամաբեր, դեսպան։ Հրեշտակները նախքան մարդկանց և մյուս էակների արարումը ստեղծված իմանալի, այսինքն` հոգևոր, աննյութական, ուրեմն և` նյութական աչքի համար անտեսանելի, արարածներ են, որոնք սակայն կարողություն ունեն, սովորաբար մարդկային կերպարանք առնելով, տեսանելի դառնալ մարդկանց։ Իբրև լուսեղեն էակներ՝ ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջնադարյան վարդապետների, ստեղծվել են արարչության առաջին օրը` մշտնջենավոր լույսի ստեղծման հետ միասին (Ծննդ. Ա 3), իսկ ըստ այլ տեսակետի, ինչպես, օրինակ, ընդունում է Հույն Օրթոդոքս Եկեղեցին` ստեղծվել են նախքան վեցօրյա արարչությունը։
Հրեշտակներն անմահ են, հրեղեն, լուսեղեն, այսինքն՝ աննյութական լույսից կազմված, թվով` բազմաբյուր («հազարք հազարաց և բիւրք բիւրուց». Դան. Է 10, Հայտ. Ե 10), բնությամբ բարի, մաքուր (սուրբ), բնակվում են մեր այս նյութական երկնքից տարբեր` «հոգևոր» կամ «լուսեղեն» կոչվող երկնքում (սրանից տարբեր է «իմանալի երկինքը»` «երրորդ» երկինքը, ուր տեսնվում է Սուրբ Երրորդությունը` ըստ ս. Գ. Տաթևացու)։
Հրեշտակները սպասավոր հոգիներ են, որոնք ստեղծված են ծառայելու Արարչին և մարդկությանը. նրանք մշտապես փառաբանում են Արարչին, իսկ մարդկանց անտեսանելիորեն օգնում` նպատակ ունենալով վերջիններիս փրկությունը։
Երկնային բոլոր էակներն էլ անսեռ են, ինչպես վկայում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ խոսում է մեռելների հարության մասին. «Հարության ժամանակ ոչ կին են առնում և ոչ մարդու գնում, այլ այնպիսին են, ինչպիսին հրեշտակներն են երկնքում» (Մատթ. ԻԲ 30)։
Ըստ ս. Դիոնեսիոս Արիսպագացու՝ հրեշտակները բաժանված են 9 դասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումն ու մասնավոր պաշտոնը.
Ըստ Եկեղեցու հայրերի՝ երկրի վրա աթոռների խորհուրդն են կրում նահապետները, քերովբեներինը՝ օրենսդիրները, սերովբեներինը՝ դատավորները, տերություններինը՝ քահանաները, զորություններինը՝ թագավորները, իշխանություններինը՝ մարգարեները, պետություններինը՝ առաքյալները, հրեշտակապետերինը՝ ավետարանիչները և հրեշտակներինը՝ վարդապետները։
Սակայն առավել ընդունված է հետևյալ նկարագրությունը. չորսգլխանի, բազմաչյա, ամեն կողմ պտտվող անիվներով, եզան թաթ ունեցող ուղիղ ոտքերով, չորս թևերով ( որոնց տակ մարդու ձեռքեր են) հրեղեն էակներ են, որոնց չորս գլուխներից մեկը մարդու գլուխ է, երկրորդը՝ առյուծի, երրորդը՝ եզի և չորրորդը՝ արծվի։
Քերովբեները գիշեր-ցերեկ «Սուրբ, սուրբ, սուրբ է ամենակալ Տեր Աստվածը, որ էր և է և գալու է» խոսքերով օրհներգում են Աստծուն՝ սերովբեների հետ միասին շրջապատելով Նրա Աթոռը (Հայտ. Ե 8)։
Սրանք էլ Աստծուն օրհներգում են «Սուրբ, սուրբ, սուրբ է զորությունների Տերը. ողջ երկիրը լի է Նրա փառքով» խոսքերով (Ես. Զ 3)։
Այս օրհնությունն ամեն ս. Պատարագին երգվում է և կոչվում «սրբասացություն»։
ԵՐԿՆԱՅԻՆ ԷԱԿՆԵՐ
Երկնային զորք կամ երկնային էակներ արտահայտությունը մեզ ավելի հասկանալի հրեշտակներն են։
Հրեշտակ եբրայերեն նշանակում է պատգամավոր, պատգամաբեր, դեսպան։ Հրեշտակները նախքան մարդկանց և մյուս էակների արարումը ստեղծված իմանալի, այսինքն` հոգևոր, աննյութական, ուրեմն և` նյութական աչքի համար անտեսանելի, արարածներ են, որոնք սակայն կարողություն ունեն, սովորաբար մարդկային կերպարանք առնելով, տեսանելի դառնալ մարդկանց։ Իբրև լուսեղեն էակներ՝ ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջնադարյան վարդապետների, ստեղծվել են արարչության առաջին օրը` մշտնջենավոր լույսի ստեղծման հետ միասին (Ծննդ. Ա 3), իսկ ըստ այլ տեսակետի, ինչպես, օրինակ, ընդունում է Հույն Օրթոդոքս Եկեղեցին` ստեղծվել են նախքան վեցօրյա արարչությունը։
Հրեշտակներն անմահ են, հրեղեն, լուսեղեն, այսինքն՝ աննյութական լույսից կազմված, թվով` բազմաբյուր («հազարք հազարաց և բիւրք բիւրուց». Դան. Է 10, Հայտ. Ե 10), բնությամբ բարի, մաքուր (սուրբ), բնակվում են մեր այս նյութական երկնքից տարբեր` «հոգևոր» կամ «լուսեղեն» կոչվող երկնքում (սրանից տարբեր է «իմանալի երկինքը»` «երրորդ» երկինքը, ուր տեսնվում է Սուրբ Երրորդությունը` ըստ ս. Գ. Տաթևացու)։
Հրեշտակները սպասավոր հոգիներ են, որոնք ստեղծված են ծառայելու Արարչին և մարդկությանը. նրանք մշտապես փառաբանում են Արարչին, իսկ մարդկանց անտեսանելիորեն օգնում` նպատակ ունենալով վերջիններիս փրկությունը։
Երկնային բոլոր էակներն էլ անսեռ են, ինչպես վկայում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ խոսում է մեռելների հարության մասին. «Հարության ժամանակ ոչ կին են առնում և ոչ մարդու գնում, այլ այնպիսին են, ինչպիսին հրեշտակներն են երկնքում» (Մատթ. ԻԲ 30)։
Ըստ ս. Դիոնեսիոս Արիսպագացու՝ հրեշտակները բաժանված են 9 դասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումն ու մասնավոր պաշտոնը.
Աթոռներ,
Քերովբեներ,
Սերովբեներ,
Տերություններ,
Զորություններ,
Իշխանություններ,
Պետություններ,
Հրեշտակապետեր
և Հրեշտակներ,
Սրանք էլ իրենց հերթին կազմում են երեք մեծ դաս։
Քերովբեներ
Քերովբեների մասին խոսվում է աստվածաշնչյան շատ գրքերում (Ծննդոց, Ելք, Թվեր, Թագ., Մնաց., Սաղ., Եզե., Եբր., Հայտ. և այլն)։ Նրանցում երկնային այս էակները ներկայացվում են ոչ միակերպ։Սակայն առավել ընդունված է հետևյալ նկարագրությունը. չորսգլխանի, բազմաչյա, ամեն կողմ պտտվող անիվներով, եզան թաթ ունեցող ուղիղ ոտքերով, չորս թևերով ( որոնց տակ մարդու ձեռքեր են) հրեղեն էակներ են, որոնց չորս գլուխներից մեկը մարդու գլուխ է, երկրորդը՝ առյուծի, երրորդը՝ եզի և չորրորդը՝ արծվի։
Քերովբեները գիշեր-ցերեկ «Սուրբ, սուրբ, սուրբ է ամենակալ Տեր Աստվածը, որ էր և է և գալու է» խոսքերով օրհներգում են Աստծուն՝ սերովբեների հետ միասին շրջապատելով Նրա Աթոռը (Հայտ. Ե 8)։
Սերովբեներ
Սերովբեների մասին ասվում է, որ նրանք ունեն վեց թև, որոնցից երկուսով ծածկում են երեսը, երկուսով՝ ոտքերը և մյուս երկուսով թռչում։Սրանք էլ Աստծուն օրհներգում են «Սուրբ, սուրբ, սուրբ է զորությունների Տերը. ողջ երկիրը լի է Նրա փառքով» խոսքերով (Ես. Զ 3)։
Այս օրհնությունն ամեն ս. Պատարագին երգվում է և կոչվում «սրբասացություն»։
Комментариев нет:
Отправить комментарий