среда, 13 ноября 2013 г.

Մանուկ Կակոսյան Կյուրինցի

ԵՐԿՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ 

Շավիղ Ա 


Հարց. Սիրելի եղբա՛յր, դու ի՞նչ հավատքի ես պատկանում: 
Պատասխան. Աստծու շնորհով քրիստոնյա եմ: 
Հարց. Ինչպե՞ս ես դարձել քրիստոնյա: 
Պատասխան. Սուրբ Երրորդության անունով մկրտվելով ու սուրբ Ավազանից ծնվելով: 
Հարց. Սուրբ Երրորդությունն ի՞նչ է, կարո՞ղ ես ինձ բացատրել: 
Պատասխան. Սուրբ Երրորդությունը մարդկորեն անհասկանալի, անճառելի է, ես չեմ կարող 
բացատրել, բայց այսքանը կարող եմ քեզ ասել, որ Երրորդության մեջ երեք անձ կա. Հայր 
Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված. երեք անձ, որ մեկ բնություն, մեկ զորություն և մեկ աստվածություն ունեն: 
Հարց. Լավ չհասկացա. մի օրինակ ցույց տուր, որ խելքս հասնի: 
Պատասխան. Ահա՛ քեզ օրինակ արևը. նախ՝ արևի գունդը, երկրորդ՝ լույսը և երրորդ՝ ջերմությունը. թեպետ երեք անուն կա, բայց երեքն էլ արև անունով ենք հիշում, այսինքն՝ արևի գունդը, արևի լույսը և արևի ջերմությունը, որոնք ամբողջը մեկ արև են և ո՛չ՝ երեք, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն: Նույնպես Երրորդության մեջ երեք անուն ենք հիշում՝ Հայր, Որդի, Հոգի. բայց երեքն էլ մեկ Աստծու անունով ենք հիշում, այսինքն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված: Սրանք երեքն էլ մեկ են և ոչ՝ երեք Աստված, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն, և երեքը մեկ բնություն, մեկ 
կարողություն ունեն:

շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий