ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻ ՆԵՐԲՈՂԸ`
ՆՎԻՐՎԱԾ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ
Ինձ համար հիանալու փոքր բան չէ խաչի անունների զանազանությունը, որ չորսի է բաժանվում՝ բնական, սեռական, ձևական, իմացական (իմաստով):
Բնականը այն է, որ սովորական փայտ է կոչվում.
սեռականը՝ որ յուրահատուկ է, ինչպես Կիպարիսը.
ձևականը՝ որ որ կոչվում է Խաչ, որը սպանության գործիք է,
իսկ իմացականը՝ որ խոսքից վեր բան է. «ԱստվածաԽաչ», որը Կյանքի գործիք դարձավ:
Ո՞վ չի քաջալերվի սրա մասին ասածներից (գործիք մահվան, և նույնը՝ գործիք Կյանքի): Սրա ձևը մահ է հիշեցնում, իսկ զորությունը՝ կյանք:
Քանզի համաբնույթ է այն տնկիին, որով մահը եղավ, թեպետև ո՛չ ըստ սեռի, բայց զորությունն է կրում այն տնկիի, որով է Կյանքը, թեպետև ոչ ըստ բնության:
Մանավանդ որ ճշմարիտ Կյանքը սրան մերձեցավ և վատը լավ զորության փոխեց, ինչպես օրինակ՝ մահը կյանքի, ինչպես որ օրենքն է իսկ կյանքի՝ ինչի որ մի անգամ մոտենում է՝ կենսունակ է դարձնում: Լույսի նման է Սա, որը ցրում է խավարը, որով ճշմարիտ է դառնում Աստծո Խաչը:
Եվ «ԱստվածաԽաչ» ասել, ո՜վ աստվածասերներ, մի՛ ամաչեք, քանզի Սա մեզ համար, համաձայն Պողոս առաքյալի՝ պարծանքների պարծանքն է.
«Ո՜վ Տիմոթեոս, ամոթ մի՛ համարիր վկայել մեր Տեր Հիսուսին, այլ մասնակից եղիր Ավետարանելու զորությունն Աստծո, որը մեզ փրկեց, որովհետև կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար Աստծո զորությունը: Որովհետև ես էլ Աստծո Ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև այն Աստծո զորությունն է բոլոր հավատացյալների փրկության համար»:
(Հմմտ. Բ. Տիմ. 1:8-10, Ա. Կորնթ. 1:18)
Ուրեմն Սա մեզ համար ամոթ չէ, այլ պարծանքների պարծանքն է, քանի որ Աստծո զորությամբ է մեր փրկությունը: Որի համար էլ այն հրեշտակը, Տիրոջ Գերեզմանի մոտ մարդկորեն մտածող, տրտմած կանանց որպես սփոփանք, մեծապես պարծանքով իբրև Աստծուն, այսպիսի առասացությամբ է ձայնում իր Տիրոջ անունը.
«Փրկչի՞ն եք փնտրում, Խաչյալի՞ն, ո՜վ կանայք. այն Հիսուսը հարություն առավ»:
(Հմմտ. Մաթ. 28:5, Մարկ. 16:6)
Комментариев нет:
Отправить комментарий