ԽԱՉԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Որն է Խաչի օրհնությունը, որ
անընդհատ երեսներիս ենք դրոշմում, կերակուրի կամ այլ նյութերի վրա։ Ասենք, որ այս
անմարմին նշանին, բավական է մտքի անմարմին դիտավորություն, որ դրոշմում ենք
Քրիստոսի անունով։ Այս է նշանի դրոշմի օրհնությունը։ Դարձյալ ասենք, թե ամեն
օրհնություն կատարվում է սուրբ օծությամբ, խոսքով, սուրբ կոչմամբ։ Նույնպես և
այստեղ խոսքով կոչում ենք Սուրբ Երրորդության անունը և մատներով դրոշմում ենք
սուրբ նշանը, որով սրբվում է ամեն նյութ, այսինքն՝ օրհնության խոսքով և սուրբ
նշանով։
Ամենայն Խաչ օրհնությամբ և
օծությամբ է սրբվում. որն է Քրիստոսի Խաչափայտի օրհնությունը և օծությունը։ Ասենք,
որ այս է Խաչի օրհնությունը, որ Քրիստոսի խոսքով և սուրբ օծմամբ, միասնական է
լինում Քրիստոսի Խաչը, իսկ այստեղ Բանն Աստված ամբողջովին Իր օծյալ մարմնով
բևեռված և միացած էր Խաչափայտին, դրա համար էլ Քրիստոսի Խաչը մեզ համար երկրպագելի
եղավ։Դարձյալ՝ Խաչի օրհնություններն են Հին և Նոր կտակարանների խոսքը, որ
ընթերցում ենք Խաչի վրա, լվանում ջրով, գինով և ապա օծում։
(Գ.
Տաթևացի. «Ձմեռան հատոր»)
Комментариев нет:
Отправить комментарий