Մանուկ Կակոսյան Կյուրինցի
ԵՐԿՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հարց. Հիմա փոքր-ինչ հասկացա. բայց առաջին հարցիս պատասխանը տվեցիր, թե քրիստոնյա ես, ես էլ ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում քրիստոնյա:
Պատասխան. Քրիստոսին հավատացող և Քրիստոսին աշակերտող:
Հարց. Աղաչում եմ քեզ, եղբա՛յր, Քրիստոսի ով լինելը ինձ բացատրիր, որ ես էլ Քրիստոսին աշակերտ լինեմ:
Պատասխան. Արդեն ասացինք, թե Երրորդության մեջ երեք անձ կա. Հայր, Որդի, Հոգի. այս երեք անձերից մեկը՝ Որդին, հավիտենությունից առաջ Հորից ծնված լինելով, սահմանված ժամանակին երկնքից խոնարհվեց ու սուրբ Կույս Մարիամի արգանդն իջավ:
Հարց. Դրա մասին կանխապես գրվա՞ծ էր:
Պատասխան. Այո՛, Դավիթը գրում է.«ՙՆա թող իջնի որպես անձրև գեղմի վրա և որպես ցող՝ երկրի վրա՚ »(Սաղմոս ՀԱ 6):
Հարց. Հետո ի՞նչ արեց Կույս Մարիամի արգանդի մեջ:
Պատասխան. Նրանից մարմին առնելով՝ միավորեց Իր Աստվածությանը և ինն ամսից հետո ծնվեց Կույս Մարիամից ու մեզ նման մարդ եղավ:
Հարց. Ասացիր, որ ստացած մարմինը միավորեց իր Աստվածությանը, ապա ինչո՞ւ ոմանք ասում են, թե լոկ մարդ ծնվեց:
Պատասխան. Այդ բանն ասում են նեստորականները: Այս պատճառով քրիստոնեական եկեղեցին նզովում է նեստորական աղանդը:
Հարց. Ապա մենք ինչպե՞ս պիտի հավատանք:
Պատասխան. Կատարյալ Աստված և կատարյալ Մարդ, հղացավ և ծնվեց Կույս մորից, և Կույս Մարիամին էլ Աստվածածին ենք դավանում և ոչ՝ մարդածին:
Հարց. Աստված և մարդ ծնելու մասին կանխապես գրվա՞ծ էր:
Պատասխան. Եսայի մարգարեն գրում է.ՙ«Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել՚» (Եսայի Է 14):

շարունակելի...
Комментариев нет:
Отправить комментарий