ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ 10 ՆՇԱՆՆԵՐԸ
ա) Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն
ու ընկերոջը, Աստծուց երկնչում է և պահում նրա բոլոր պատվիրանները, նախանձավոր է լինում
Աստծու փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:
բ) Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծու
արքայությունը, չունի հարստության, փառքի, պատվի և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանք:
գ) Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին
ու փորձություններին, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը
և ամեն ինչում համաձայնում Աստծու կամքին:
դ) Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ
ոքի չարիք գործել չի խորհում, թշնամիներին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
ե) Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է
տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանավորներին, ուսուցանում տգետներին
ու խրատում անխրատներին:
զ) Ով իրեն բոլոր մարդկանցից մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ
զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու
Տիրոջ մարմնի ու արյան կենարար Խորհրդին:
է) Ով ըստ ամենայնի զգուշանում է մահացու մեղքերից, և որքան
հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն
անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից ու փափկությունից փախչում և մարմինը
պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
ը) Ով հոժարամտությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ և Աստծու
պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
թ) Ով ջերմեռանդությամբ մասնակցում է սուրբ Պատարագին, անձանձիր
կատարում է իր ամենօրյա աղոթքները, ապավինում սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել
Աստծու առաջ:
ժ) Ով միշտ խոկում է իր մահվան ու Աստծու դատաստանի, արքայության
փառքի ու դժոխքի տանջանքների մասին:
Комментариев нет:
Отправить комментарий